Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/292

Այս էջը սրբագրված է

մեջ, ի՞նչ ճշմարտության համառ և անհաշտ մարգարե դարձել այդ նախկին «հրաշալի լյումպենը» - այդ մասին ո՛չ մի բառ չէր գրում բուրժաական մամուլը: Իսկ այն մամուլը, որը ոչ միայն գրում էր նոր Գորկու մասին, այլև հանձին այդ իսկական Գորկու ողջունում էր նոր աշխատավոր պրոլետարական մարդկության երգչին և այդ մարգկաթյան գալիք անպարտելի հաղթանակների մարգարեին, այդ` այսինքն` հեղափոխական, սոցիալիստական- և այն էլ` ձախագույն, բոլշևիկյան-մամուլն այն ժամանակ դեռ ընղհատակյա էր և անմատչելի լայն խավերին: Սակայն, չնայած դրան, Ռուսաստանի թանվորության հեղափոխական կազմակերպվածությանն ու կուլտուրական վերելքին առընթեր արդեն անտեսանելի ճառագայթների նման տարածվում էր և՛ Ռուսաստանում, և՛ ողջ աշխարհում, - նոր ոուս հանճարեղ գրող և համաշխարհային մեծագույն քաղաքացի Մաքսիմ Գորկու համբավն ու վարկը, - և արդեն վաղ մանկության լեգենդ էր դառնում «Գորկի» անվան հետ կապված հանճարեղ «լյումպենի» ռոմանտիկ միֆը, - և աշխարհի բոլոր կողմերում լույս տեսնող մամուլի էջերում տպված լուսանկարներից արդեն նայում էր մարդկության նոր ճշմարտության ուղիներով ընթացող ինտելեկտուալ մեծագործության` մարգարեի հայացքով նայող` մի իմսատուն դեմք-խոհուն ճակատով և կարճ խուզած մազերով, - առանց նախկին լայնեզր գլխարկի, իսկ ինչ վերաբերում է հագուստին՝ առանց «ռուսական» մելանխոլիկ շապկի և երկայնավիզ կոշիկների...

Դա արդեն իսկական Գորկին էր, իսկական Ալեքսեյ Պեշկովը, որ պիտի անմահանար դարերում ո՛չ թե իբրև սոցիալական օվկիանոսի հատակից ելած մի ֆենոմեն, այլ իրրև ռուս հանճարեղ ժողովրդի ծոցից ծնած մի հանճարեղ գրող ու հանճարեղ քաղաքացի` իր գրական