Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/298

Այս էջը սրբագրված է

դեպքեր պատահած ըլլային, անշուշտ 15 օր առաջ Պաթում գտնված ատենս պիտի լսեի։ Բայը շատ որոշ է, որ այս տեսակ լուրերը հերյուրածո են։ Ներկայիս Ռուսիո մեջ կարությունը այնչափ գոհացուցիչ է, որ այդպիսի լուրերուն կրնանք հավատք չընծայել բացարձակապես։

—Ճի՞շտ է թե Հայաստանի թուրքերը4 հայերու կողմե ճնշումի ենթարկված են, ինչպես գրած էին Պոլսո թուրք թերթերը։

— Հայաստանի մեջ թուրք մը չի կա, որ դժգոհ եղած ըլլա կառավարության արդարութենեն: Հոն թուրքի, հայու և ուրիշ ազգի միջև խտրականություն կարելի չէ գնել։ Ամեն թուրք ազատ է այնչափ, որչափ հայ մը կամ ռուս մը։ Ամեն մարդ առանց վիզեի ոևէ գործողության կրնա մեկ քաղաքեն մյուսը երթալ:

— Ո՞ւր է և ի՞նչ գործով կը զբաղի Պ. Մակինցյան։

— Պ. Մակինցյան ներկայիս կը գտնվի Թիֆլիսի մեջ։ Իբր խմբագիր և վարիչ կ՚աշխատակցի «Մարտակոչ» և կարևոր թերթերու։ Միևնույն ժամանակ պաշտոն կը վարե արտաքին գործավարության դիվանին մեջ։

Պ. Չարենցեն ուզեցինք նաև Հայաստանի համալսարանին մասին տեղեկություններ: Խոստացավ մեզի Հայաստանի ուսանողության, ուսուցչական կազմի և ուրիշ պարագաներու մասին մանրամասնություններ հաղորդել, զորս պիտի հրատարակենք առաջիկա թիվով մը5

ԲԱՆԱՍՏԵՂԾ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ Կ՚ԱՅՑԵԼԵ ՇԻՇԼԻԻ ԱԶԳ. ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆԸ

Բանաստեղծ պ. Եղիշե Չարենց, որ Պոլիս կը գտնվի, այցելած է Շիշլիի ազգ. գերեզմանատունը1. ուր պ. Գառնիկ Ատիլ2 իրեն բացատրություններ տված է