Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/301

Այս էջը սրբագրված է

մեջ կը գտնվին։ Կը թվե մեկ քանին անոնցմե, Լեո, Մ. Մանվելյան, Հ. Հովհաննիսյան, որոնք առանց խորհ, կարգերը ընդունած ըլլալու4 պետության կողմե կանոնավոր թոշակ կ՚ստանան, ի վարձ իրենց գրական արտագրություններուն։ Ասոնցմե վերջինը սեփական այգի մը ունի, ղոր կառավարությունը նվիրած է։ Դերասաններն ու նկարիչները (Սարյան, Գոչոյան5 և այլն) անգամ թոշակ կ՚ ստանան «Լուսժողկոմատ»-են և գրեթե բարեկեցիկ կյանք մը ունին։

Գրական ու կրթակ ան ամեն ձեռնարկ պետության կը վերաբերի: Հայ լեզուն պարտավորիչ է, որուն համար ռուսերենը գործածութենե ղադրած պետք է համարել:

Հետո մեր խոսակցությունները ընդհանուր բնույթ կ՚ստանան։ Պ. Չարենց խիստ լավ կ՚արտահայտվի Խորհ. Հայաստանի արդի վարիչներուն դրացի պետաթյանց հետ ունեցած բարվոք հարաբերության մասին: Երթևեկը ազատ է կովկասյան բոլոր երկիրներուն մեջ: Մասնավորաբար թուրքերը շատ գոհ են իրենց վիճակեն։ Անոնք ոևէ հայու հավասար իրավունքներ կը վայելեն։ Հանրային հաստատությանը մեջ ավելի անոնց առաջնություն կը տրվի։ Նույնը կարելի է ըսել օրինակի համար Վրաստանի հայերուն համար, որոնք վրացիե մը ավելի ընդունելություն կը գտնեն և ամեն հնարավորություն կը տրվի իրենց ազատ կարենալ ապրելու և հառաջադիմելու համար։

Բաժնվելե առաջ իրմե, կ՚ուզեմ գիտնալ իր ուղևորության նպատակը։

Անիկա վերապահ ձևով մը ինձ կը վստահեցնե, թե մասնավոր «միսիոն» մը չունի և թե իր մտադրությունն է շրջագայիլ արտասահմանի զանազան գաղւթները և այդ առթիվ ծանոթանալ հին թե նոր մտավորականներու հետ ու մոտեն իրազեկ ըլլալ յուրաքանչյուր շրջանակի իմացական շարժումներուն։