Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/304

Այս էջը սրբագրված է

Այս տարի հրատարակվող գեղարվեստական գրականությունը երկու անգամ ավելի է լինելու, նախորդ տարիների հետ համեմատած։ Անցյալում ամեն տարի գեղարվեստական գրականությանը հատկացված է եղել 200 տպագրական թերթ, այնինչ այս տարի պլանով նախատեսված մինիմումը հասնում է 350 տպագրական թերթի։ Կարևոր է շեշտել այն, որ այս տարի պլանը կազմելիս ակտիվ մասնակցություն են ունեցել մեր գրական կազմակերպությունները։

Գեղարվեստական գրականությունից թեմատիկ պլանում նախատեսված են հետևյալ սերիաները։ —

Պրոլետարական գրականություն, Խորհրդային գրողների ֆեդերացիա, հայ կլասիկներ, ռուս կլասիկներ, եվրոպական կլասիկներ, ռուսական պրոլետգրականություն, անդրկովկասյան գրականություն, միջազգային հեղափոխական գրականություն, քննադատություն, արվեստ, մանկական, պատանեկական, կոմսոմոլի, քաղլուսվարական սերիաներ և այլն։

Հայ պրոլետարական գրականությունից 30 թվի ընթացքում հրատարակվելու են Մ. Արմենի, Մ. Պետրոսյանի, Մ. Դարբինյանի, Հ. Մելիքյանի, Ակսել Բակունցի և Արաքսի արձակ գրվածքները, Ալազանի, Նորենցի, Ջարյանի: Գեղամ Սարյանի, Ս. Տարոնցու և մյուսների բանտսսւեղծությունները։

Խորհրդային գրողների ֆեդերացիայից հրատարակվելու են Ս. Զորյանի, Մ. Մանվելյանի, Դ. Դեմիրճյանի, Վ. Թոթովենցի, Ճուղուրյանի և Գուրգեն Մահարու արձակ գրվածքները։

Հայ կլասիկներից հրատարակվելու են` Հակոբ Պարոնյանի երկերի լիակատար ժողովածուի աոաջին հատորը` շուրջ 15 տպագրական թերթ, ապա Սայաթ—Նովայի հայերեն գիտական հրատարակությունը։ Հրատարակվելու