Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/31

Այս էջը հաստատված է

«հեղափոխական այժմեականություն» բառով, որի մասին և խոսում ենք մենք։ Իսկ քանի որ այդ «հեղափոխական այժմեականությունը» մեր հայրենի իրականության ասպարեզում ունի լայն աշխատավորական բնույթ—մենք ևս պիտի ընդգծենք մեր ուղին այդ բնույթին համապատասխան:

Մեր դեկլարացիայի և իմ հոդվածաշարքի մեջ և ոչ մի հակասություն։ Դեկլարացիան մեր ծրագիր մաքսիմումն է, իսկ իմ հոդվածի վերջին մասը—մեր այսօրվա անելիքների ուղղությունը բնորոշող գիծը։ Մենք, իհարկե, չենք կարող «ապադասակարգայինների» նման «աբսոլյուտասերներ» լինել.—ամեն մի գործում վերջնական նպատակներին հասնելու համար հարկավոր է սկսել այբից։ Իմ հոդվածում ես հրաժարվո՞ւմ եմ արդյոք մեր հիմնական գծից՝ որ մենք դործ չունենք բուրժուական հասկացողությունների հետ (անբիծ սեր, հայրենիք, անապատ ու մենություն)։—Իհարկե, ոչ։ Մեզ ասում են, որ մենք մի ժամանակ զերծ չենք եղել այդ հիվանդություններից17։ Հետո՞։ Կբարեհաճեիք, որ հիմա էլ «հիվանդ» մնայինք։ Արդյոք իմ «Ամբոխները», «Ռադիոները»18, «Ամենապոեմը», Ազատ Վշտունու «Փողոցները», «Շոգեկառքը»19—ունե՞ն այդ հիվանդությունը։ Վա՞տ է եղել, որ նիկոլաևյան ռեժիմի օրով 17 տարեկան պատանու հոգու վրա նստած շրջապատի ազդեցության մշուշը տեղի է տվել ինքնագիտակցության, որ Մեծ Հեղափոխությունը ազատագրել է նրան այդ անխուսափեփ ազդեցությունից, և նա հիմա ուրախությունն աչքերին ճչում է աշխարհին այդ ազատագրման մասին։ Ամո՛թ է, պարոններ. հարկավոր է և խիղճ ունենալ!!

Հետո… Ես մոտենում եմ մեր դեկլարացիայի «ամենապիկանտ» կետին. «կորչեն գրադարաններում ննջող