Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/310

Այս էջը սրբագրված է

գրականության լեզուն։ Եթե մենք սահմանափակվենք դրանով և ասենք, որ այն մեր ամբողջ ինտելեկտուալ կյանքի լեզուն պետք է լինի, ապա պետք է նկատի ունենանք նաև, թե ինչպես ճակատագրական կերպով մեր մտավոր կյանքը զարգացել է մեր ժողովրդական մասսայից հեռու։ Եթե վերցնենք Արարատյան դաշտը, Երևանը, Լենինականը, Կարսը, կտեսնենք, որ այս քաղաքները մեր մտավոր կյանքի զարգացման մեջ համարյա թե ոչ մի հիմնական դեր չեն խաղացել կապիտալիզմի օրոք։ Այլ կերպ լինել չէր էլ կարող։ Պարզ է, որ մտավոր կյանքի զարգացումը պետք է ընթանար խոշոր քաղաքներում. այդտեղ պետք է զարգանար, առաջ շարժվեր թե՛ տնտեսական, թե՛ գրական-հասարակական, և թե մտավոր կյանքը, որովհետև կենտրոնաձիգ ուժերը բոլորը կենտրոնանում էին այդտեղ, պատմականորեն այդ գավառներից դուրս։ Ես խոսում եմ հիմնականում ռուսահայ գրականության մասին։ Ամբողջ հասարակական կյանքին տոն տվող բուրժուազիան կենտրոնանում է Մոսկվայում, Բաքվում, և պատմականորեն ստեղծվում է մի այնպիսի վիճակ, երբ մեր մտավոր կյանքը հիմնականում զարգանում է մեր ժողովրդական մասսայից կտրված, կապիտալիստական կենտրոններում։ Պարզ է, որ իբրև հիմնական խնդիր սա ևս զուգադիպում էր բուրժուազիայի կենտրոնաձիգ ձգտումներին, ուրեմն նրանք պետք է ջանային այնպիսի մի լեզու ստեղծել, որը պետը է լիներ ոչ թե Լենինականի, Կարսի, Երևանի լեզու, այլ պետք է լիներ մի կենտրոնաձիգ լեղու, որ հասկանալի էր բոլոր գավառացիներին:

Երկրորդ այսպես կոչված դեմոկրատիկ, լեզվական տենդենց ունեցել են մեր գյուղագիրները։ Սա շատ բնական է այն մարդկանց, այն հեղինակների համար,