համար ստեղծել մի ուրույն, մի քիչ ավելի արմատական կուլտուրա, որ կարողանար մեզ նոր ուղիներ ցույց տալ, և մենք ևս կարողանայինք օգտվել այդ լեզվից։
Սկսենք «Անուշ»-ի նախերգանքից.
Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին` թըռչելով`
Փերիները սարի գլխին
Հավաքվեցին գիշերով։
|
|
Սա մեր ընդհանուր լեզուն է, և Վահան Տերյանը ևս այսպես կասեր։ Սա ընդհանուր նիվելիրովկայի ենթարկված լեզու է։ Բայց շարունակենք կարդալ.
— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեզ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ։
|
|
Նույնպիսի լեզվական ֆակտուրա է, նույնպիսի լեզվական կառուցվածք։ Այս քառյակը ամբողջությամբ իբրև լեզվական կուլտուրա չի տարբերվում մեր ընդհանուր գրական լեզվից։
Սակայն նույն քառյակում մենք հանդիպում ենք առաջին էլեմենտին։ Ո՞րն է այդ էլեմենտը։ Եթե Տերյանը գրեր, երբեք «ջահել» բառը գործ չէր ածի, որովհետև քաղաքային լեզվի ֆակտուրայի մեջ «ջահել» բառը կհնչեր որպես արտառոց բառ։ Շարունակենք կարդալ.
Օխան ախպուրից ջուր է առել4
Կույս սափորով, լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ։
|
|