Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/317

Այս էջը սրբագրված է

են, որոնք ոչ մի օրգանական առնչություն չունեն մեր գրական լեզվի հետ։

Վերցնենք հետևյալ օրինակը. «Հե՞յ ագահ մարդ»8 (կարդում է), սա ընդհանուր առմամբ մի լեզու է, որ առանձնահատուկ է Հով. Թումանյանին։

«Հե՜յ» բացագանչությունը ես կարծում եմ քաղաքային պոեզիայի կոմպլեքսում չկա, գյուղական ֆակտուրայից է.

Քանի քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ...

Ինչպես տեսնում եք այս «քեզնից» բառը նույնպես գավառային է: Տերյանը երբեք գործ չէր ածի դա. մենք գիտենք, որ հայերեն պետք է ասել «քեզանից»։

Ի՞նչ էն տարել նրանք կյանքից (շարունակում է կարդալ):

Այստեղ գործ է ածված «երկու օրվան»։ Ինչո՞ւ օրվան և ոչ օրվա։ Հայերենում օրվան չի կարելի գրել. և մանավանդ չի կարելի գրել «ճամփեդ». սա գավառաբարբառ է, որ կմեռնի մեր բարձր, գրական լեզվի մեջ: Չի մնա ո՛չ «ճամփեն» և ո՛չ էլ «էսը»: Այս բառերն առանձնահատուկ են Հով. Թումանյանի լեզվին և վնասում են նրա լեզվական առաջընթացին։ Մեր լեզուն կոփելու ճանապարհին այս առանձնահատկությունը չի հաղթանակի, և պարզ է, որ ինքը Հով. Թումանյանը, եթե ավելի բարձր թեմա ընտրեր, ստիպված պետք է լիներ այդ լեքսիկոնից հրաժարվել։ Այժմ կարդանք մի այլ քառյակ, որտեղ կարծես թե նա հեռանում է այդ էլեմենտներից:

(Կարդում է այդ քառյակը)

Այստեղ արդեն գավառային ոչ մի էլեմենտի դուք չեք հանդիպի, և պարզ է, թե ինչու, որովհետև թեման սրան ստիպել է գործածել այնպիսի բառեր, որոնց