Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/321

Այս էջը սրբագրված է

կապված է Դերենիկ Դեմիրճյանի հետ։ Դա հետևյալն է. իհարկե, լեզուն ունի իր ազգային ձևը, այս բանը չպետք է մոռանալ. Վահան Տերյանը դիմում է միջնադարյան լեզվին և պատմականորեն նրա լեզուն սկսում է որոշ չափով փոխվել և որոշ չափով լեզվական ձևի տեսակետից դառնալ ազգային։ Մտաբերենք, օրինակ, այս բանաստեղծությունը.

Տեսա երազ մի վառ (շարունակում է կարդալ)14:

Հիմա եթե այս բանաստեղծությունը համեմատենք Տերյանի մյուս բանաստեղծությունների հետ, ո՞ր էլեմենտն է, որ Տերյանի համար այստեղ նոր է: Այդ էլեմենտը հետևյալն է. «Տեսա երազ մի վառ», ամեն ոք այսպես կարող է ասել. «Վըրան փերուզ կամար» — սա գրական հայերեն լեզու է, որը ռուսերեն երբեք չի ասվի: Այս ոճը հատուկ է միայն մեր լեզվին։ Հետաքըրքիր են այստեղ նաև հետևյալ տողերը.

Երկու նիզակ տեսա (շարունակում է կարդալ)

կամ թե`

Արևըս ա՛ռ...—

Սա լեզվական ազգային ձև է։

Ոչ մի ազգի լեզվում այսպիսի լեզվական արտահայտչական կուլտուրայի չեք հանդիպի։ Ռուսերենում այսպես բոլորովին հնարավոր չէ ասել։ Վահան Տերյանը սկսել էր դիմել այդպիսի լեզվական պրիոմների, և նրա լեզուն սկսում էր դառնալ ավելի պոչվեննի15, ավելի արմատական և տարբերվել այն բոլոր ռուս սիմվոլիստներից, որոնց բանաստեղծությունները Վահան Տերյանը թարգմանել է16: Եվ, եթե Վահան Տերյանի բանաստեղծությունները թարգմանենք, կտեսնենք