Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/322

Այս էջը սրբագրված է

որ կդառնան իսկական ռուսական սիմվոլիստների բանաստեղծությունները։ Այնպես որ, ինչպես Հով. Թումանյանի լեզվի գավառային էլեմենտները, որոշ յուրահատկությունները մեր լեզվից վերջ ի վերջո մեխանիկորեն կարող են դուրս մղվել, և մենք ոչինչ ղրանից չենք կարող վերցնել, այնպես էլ Վահան Տերյանի լեզվի կուլտուրան, ովքեր ուզում են շարունակել, պետք է իմանան, որ բացի վերացական լիրիկայից, որևէ այլ նյութ այս ձևով արտահայտել դժվար թե կարողանան։

Բայց ո՞րն է այն հիմնականը, այն անհողդողդը, որ Վահան Տերյանը թողել է մեզ։ Դա այն ընդհանուր լեզվական հիմնական պրինցիպներն են, լեզվակսւն մտածողության այն սիստեմն է, որը վերջ ի վերջո բացի Տերյանից չի կարողացել ստեղծել և ոչ ոք, չի կարողացել հասնել այդ լեզվի ջինջ ու պայծառ մաքրությանը: Եթե մենք այսօր վերցնենք մեր հետհոկտեմբերյան լիրիկան, կտեսնենք, որ մեր լեզվական հիմնական տենդենցներր Վահան Տերյանի տենդենցներն են, այսինքն ստեղծել ենք կոնկրետ կենտրոնաձիգ լեզու, որի համար պարտադիր են ընդհանուր կանոններ` ոճի, ազգային ձևի, լեզվի պրինցիպների իմաստով։

Այս իմաստով, եթե մենք վերցնենք Ակսել Բակունցի17 կամ մյուս հեղինակների լեզուն, մենք պետք է անպայման շեշտենք, որ այս գրողները չեն հետևում Վահան Տերյանի լեզվին, բայց չեն հետևում նաև ՀովԹուման յանի լեզվին` նույնիսկ մեր գյուղագիրներն այսօր։ Ստեփան Զորյանի լեզուն երբեք Հով. Թումանյանի լեզվի կուլտուրան չէ։ Էլ չեմ խոսում մյուս պոետների մասին` իմ, Գուրգեն Մահարու և մյուսների։

Իհարկե, այս կամ այն լեզվական ոճի առանձնահատկությունը մնում է Վահան Տերյանի լեզվից, սակայն