Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/330

Այս էջը սրբագրված է

կա և որոշ գռեհկացում, որ չափազանցնում է տվյալ եղանակի մտածողությունը։ Տեսեք ինչ է ասում. «դմբռջիկ գտռան դմակի պես». դեռ «դմբռջիկը» ոչինչ, նա ասում է «նորից խաղաղությունը նստեց իր տեղը». սա ոչ միայն օբրազ է, այլև լեզվական որոշ կառուցում, որը հնարավոր է մեր լեզվում, բայց ռուսերենում, իհարկե, ծիծաղելի կլինի (շարունակում է կարդալ «լվացքը...»)։ Սա ևս պատկեր է, լեզվական ձև։

Եթե նույն պատմվածքը դիտենք դիալոգներ կազյքելու տեսակետից, կտեսնենք հետևյալը. «— է՜հ, եսի՞մ, նեա կմեռնի, նեա կապրի»։ Իհարկե, լավ չի. բայց հեղինակը կարող է դիալոգներում գործածել և բարբառներ, որն իր լեզուն չի։ (Շարունակում է կարդալ)։ Շատ հետաքրքիր է այս «տիրացուս» արտահայտությունը, որը ցույց է տալիս պատկանելիություն։ Սա բնորոշ է իրիցկնոջ համար և միաժամանակ մեր լեզվի մեջ մատնացույց է անում մի հնարավորություն, այն ինքնուրույնություն է մտցնում լեզվի մեջ և տալիս է տվյալ օբյեկտի բովանդակությունը։ Հետաքրքիր է նաև, թե ինչպես է հեղինակը պատկանելիություն ցույց տվող վերջավորությունը օգտագործում իր հերոսների բերանում։

— Գուքա՛մ... (շարունակում է կարդալ)։ Ինչպես վերը ասվում էր «տիրացուս», այստեղ էլ «մաշտոցս»։ Սա բնութագրում է այդ մարդկանց հոգեբանությունը այն իմաստով, որ մաշտոցը առանց իրեն չի պատկերացնում։ Ուրեմն տվյալ սոցիալական կատեգորիայի մարդկանց համար չափազանց ցայտուն կերպով վեր է հանում նրանց սոցիալականը։ Եթե դռւք նկատել եք ինտելեկտուալ գործածելիքի վերաբերյալ առհասարակ պատկանելիությունը չի շեշտվում։ Մտավորական մարդն էլ առհասարակ դա չի գործածում: Դա խանութպաններն են շատ գործածում։ Ենթադրենք մենք կհարցնեինք