Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/331

Այս էջը սրբագրված է

«Հաց կա խանութում». խանութպանը կպատասխաներ` «Ունենք»։ Տեսնում եք, որ ամենահասարակ լեզվական էլեմենտներից, ամենահասարակ սկզբունքներ կիրառելով, կարելի է պահպանել լեզվի ինքնուրույն երանզները, սկզբունքներ, որոնք չափազանց բնորոշ են մեր լեզվի համար։ Պատկանելիություն ցույց տվող մասնիկը հատուկ է միայն մեր լեզվին, դա հատուկ լեզվական ձև է և բնորոշ մեր լեզվի համար։

Հիմա անցնենք մի փոքր առաջ. խորհրդային շրջանի նրա գրվածքներում մենք տեսնում ենք, որ նրա ստեղծադործություններում էջեր կան, որտեղ այս տեսակի այնքան շատ կուտակումներ կան, որ, սիստեմ դառնալով, խճողում են երկը տարբեր էլեմենտներով: Սակայն տվյալ դեպքում, իմ կարծիքով, մի քիչ խճողումը և սիստեմը այնուամենայնիվ լեզուն դարձնում են ինքնուրույն։ Լեզվական տարբեր էլեմենտներ կառուցման նյութ դարձնելով, Դեմիրճյանը հասնում է համապատասխան էֆեկտի։ Այդ էլեմենտներն էլ գալիս են մեր իրականության տարբեր հուներից։

Վերցնենք «Կայարանի Ակոբը»26 (շարունակում է կարդալ) կամ թե` «հանգիստ քնած է ուղտի ականջում» (շարունակում է կարդալ), կամ մի ուրիշ բան` «նոր մկրատի` վերջին կաղապարի» տղա է։ Լեզվական այս ձևը չափազանց բնորոշ և ինքնուրույն ձև է մեր լեզվի համար: Եթե նույն միտքը վերարտադրեր մեր հեղինակներից որևէ մեկը, անպայման կգրեր այսպես` «նոր մկրատի տակից դուրս եկած»։ Այսպիսի բառերով կգրեր, անշուշտ, բայց լա՞վ կլիներ, իհարկե, ո՛չ. որովհետև նա իր ինքնուրույն ձևը կկորցներ։ (Շարունակում է կարդալ). «Առողջ` ինչպես կարմիր բողկ»։ (Շարունակում է կարդալ): Կամ թե մի ուրիշ բան` «Ճռճռոցը ողջ գավառում լսվում էր»։ Տեսնում եք, թե մի երեսի վրա