Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/332

Այս էջը սրբագրված է

ինչքան լեզվական ինքնուրույն ձևեր է գործածում նա. ձևեր, որոնք մեր լեզուն փրկում են նիվելիրովկայից։ Սակայն այստեղ մենք հանդիպում ենք նաև մի շարք ուրիշ գռեհիկ ձևերի. ինչպես օրինակ, «սեմուչկա չռթել», «չիստիճի», և դրանց կողքին` «էքսկուրսիա», «պլատֆորմ», «պոստ» և այլն։ <Սղագրողը, երևի թե, գրի չի առել մի փոքր հատված—կազմ.>:

Նույնանման էֆեկտ են տալիս մանավանդ նրա դիալոգները, որոնք չափազանց խճողված են գրաբար և նույնիսկ ռուսերեն բառերով։ (Շարունակում է կարդալ)։

Եթե դուք ուզում եք իմանալ, թե ինչ է նշանակում ազգային ձև, ես կկարդամ մի քանի կտոր «Քաջ Նազարից», որը բնորոշ է լեզվական այդ պրինցիպը կիրառելու տեսակետից: Այստեղ արդեն դուք կտեսնեք մեր լեզվից հարուստ հանքեր, որոնք օգտագործելով մեր լեզուն կարելի է մոտեցնել հասարակին: Հասարակ բառը ես այստեղ, անշուշտ, լավ իմաստով եմ գործածում:

Երբ վարագույրը բացվում է, նա դառնում է հասարակությանը և ասում` «Սիրելի հասարակին (շարունակում է կարդալ)։ Սա ոճային տեսակետից միանգամայն ինքնուրույն ձև է` մեր լեզվին համապատասխանող և հիմնականում համապատասխանում է մեր լեզվի ազգային ձևին: «Պատիվ ունինք հայտնելու (շարունակում է կարդալ)27: Այստեղ գործ է ածված «թատրոնումն է». ես սրա դեմ մի քիչ կարող եմ առարկել: Այս «ն»-ն ավելորդ է: Ապա նա գրում է` «քաջակորովն Նազար». այսպիսի մի ամպագորգոռ բառ Նազարի կողքին (ծիծաղ). «ամենքիդ տեսությունը երջանկացնելու», ահա ոճ, որ ինքնուրույն է դարձնում մեր լեզուն, կամ մի ուրիշը` «ողջույն հրամայեց». սա բնորոշ է մեր լեզվի համար, և՛ կարճ է, և՛ ցայտուն, և բովանդակության ու ձևի տեսակետից ունի իր ֆունկցիաները: (Շարունակում է