Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/333

Այս էջը սրբագրված է

կարդալ): Յուրաքանչյուր էպիտետ այստեղ ունի սոցիալական բովանդակություն։ Ամենահետաքրքիրն այն է, որ նա մի բառով կարողանում է էպիտետի մեջ խրտացնել մի ամբողջ սոցիալական կողմ։ Օրինակ, տալիս է «մագաղաթե» ածականը և կապում վարժապետի հետ. ինչո՞ւ. որովհետև վարժապետր հին է և հին գրքեր է կարդում, «մագաղաթե» բա որ դրսևորում է վարժապետին։ Այնպես որ բառերի նման գործածությունր ոչ միայն համապատասխանում է մեր լեզվի ազգային ձևին, այլև միաժամանակ չափազանց նպաստում է ինքնամփոփումներ անելուն, որոշ բառերի միջոցով մի ամբողջ սոցիաշական բովանդակություն ներկայացնելուն։ Այս տեսակետից մեր ամբողջ գրականության մեջ չափազանց արժեքավոր է Դերենիկ Դեմիրճյանր։ Նա գործ է ածում, օրինակ «ալախոսիկ տերտեր», այստեղ բառի մեջ հումորիստական էլեմենտ կա և իբրև ոճ բռնում է տերտերին։ Մի քիչ էլ շարունակենք. (կարդում է):

Եթե դուք ուզում եք հեղինակի աստիճանը չափել, իմանալ նրա ընդունակության չափը, կուլտուրայի աստիճանը, կուլտուրայի ամբողջականության չափը, ամենահասարակ բանն է` վերցնել անունները28 տվյալ հեղինակի գրվածքներից: Անունները ընտրելու վարպետ են եղել, օրինակ, Գոգուր, Գրիբոեդովը, Օստրովսկին, Շչեդրինը և ուրիշներ: <Սղագրողը, երևի թե, գրի չի առել մի երկու նախադասություն — կազմ>:

Այստեղ չգիտեմ ինչու Դերենիկ Դեմիրճյանը գործ է ածում նաև մի ուրիշ ոճ. «ևս նաև բարև ունին» (շարունակում է կարդալ): <Սղագրողը գրի չի առել մեկ-երկու նախադասություն—կազմ.> «Գնացել է աքլորի մոտ երգեցողության դաս առնելու»29—սա. հեղինակը ինքն իր մասին է ասում (ծիծաղ)։