Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/336

Այս էջը սրբագրված է

Ձևի տեսակետից սա մի տաղաչափություն է, որտեղ հանգերը կրկնվում են, և բովանդակությանը համապատասխանում է տվյալ շարահյուսությունը։ Ես սա համարում եմ ստիլ, որը մեր գրականության մեջ լավագույն ձևն է համարվում։ Կամ մի այսպիսի դարձվածք-«ուսերդ մարմար». սա թե ձևի, թե բովանդակության տեսակետից ամբողջովին համապատասխանում է տվյալ միջավայրի թե՛ գրական և թե՛ կենցաղային տրադիցիաներին։ (Շարունակում է կարդալ)։ Ի՞նչ է ասում Թոմասը. Ահա «խայտառակ անառակության» պատկերը. «Նայեցեք Սոդոմ - Գոմորին». սա, իհարկե, կրոնական ոճ է։ Այստեղ բնորոշ է նաև Թագեղենի լեզուն, բնորոշ է նրանով, որ նա երիտասարդ աղջիկ է, և հեղինակը կարողացել է տարբեր տարիքի մարդկանց խոսեցնել տարբեր ձևով։ Օրինակներ կարելի է շատ բերել, բայց, ես կարծում եմ, որ իմ հիմնական միտքը արտահայտելու համար այսքանն էլ բավական է։

Այժմ ես կասեմ իմ եզրակացությունը Դեմիրճյանի լեզվի մասին։ Նախքան այդ, ես ուզում եմ մի օրինակ ես կարդալ Դեմիրճյանի վերջին շրջանի գրվածքներից։ (Կարդում է)։ Այստեղ նա ամենաթույլ դիմադրության ճանապարհն է բռնում և ընկնում գռեհկության մեջ։ Նա, կարծես չկարողանալով հաղթահարել նման ձևերը, ուզում է գործածել այլ ձևեր, ճիշտ է սա ևս գեղարվեստական որոշ պրիոմ է, երբ ասենք, մի կոմունիստի մասին խոսելիս գործ է ածում թերթային լեզու33, կամ, եթե գյուղացու մասին է խոսում, դիմում է բարբառային լեզվին։ Թվում է թե, Դեմիրճյանր այդ ձևով ուզում է փոխել իր հիմնական հունը <սղագրողը գրի չի առել մեկ-երկու նախադասություն - կազմ.>: Եզրափակիչ նախադասու թյան մեջ Դեմիրճյանի մտածողությունն է, սինտաքսիսի միջոցով տալիս է իր մտածողությունը, իսկ այստեղ