Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/339

Այս էջը սրբագրված է

րնբեն, որոնց լեզուն չի տարբերվում մեր ընդհանուր գրական լեզվից:

Տերյանի լեզուն այն պակասությունն ունի, որ չափազանց, ծայր աստիճանի նիվելիրովկայի ենթարկված, ազգային ձևից զրկված լեզու է։ Խոսքս վերաբերում է նրա լեզվական կուլտուրային։ Այդ բառապաշարով մենք ներկայումս գրականություն չենք կարող ստեղծել։ Խնդիրն այն է, սակայն, որ, այնուամենայնիվ, իր հիմնական պրինցիպներով, այսինքն տեղական էլեմենտներից զերծ լինելով, կենտրոնաձիգ լեզու ստեղծելու իր հիմնական սկզբունքներով մեր միակ լեզուն մնում է մինչև օրս Վահան Տերյանի լեզուն։ Ես կարող եմ բազմաթիվ օրինակներով ցույց տալ, որ մեր գրական լեզվի ակունքը գալիս է Վահան Տերյանից։ Ստեփան Զորյանը, եթե գործ էլ է ածում գավառաբարբառը, ապա, այդուհանդերձ, գրում է Վահան Տերյանի պրինցիպներով: Վատն ինչ է. այն, որ Ստեփան Զորյանի լեզուն Վահան Տերյանի լեզվի վտանգի առաջ է կանգնած, որ սկսում է դառնալ չափազանց նիվելիրովկայի ենթարկված լեզու` կորցնելով այն, ինչ մեր լեզվին տալիս է ինքնուրույն կերպարանք: Եվ առհասարակ մեր լեզվում այդ վատ կողմը նկատվում է. մենք կորցնում ենք մեր լեզվի իսկական դեմքը, և փրկության միակ ուղին ոչ թե դեպի գավառաբարբառները գնալն է, այլ այն մեծ փորձը, որ, ահավասիկ, մեզ տալիս է Դերենիկ Դեմիրճյանը` իբրև լեզվական տենդենց:

Ես առիթ եմ ունեցել ժողովներում լսելու մեր բանվորներին, նրանց լեզուն սոսկալի հայերեն է. մի հանգամանք, որ մենք գրողներս, հաշվի չենք առնում, կտրված լինելով այդ կենդանի խոսքից <սղագրողը, դժբախտաբար, շատ անփույթ է գրի առել այս հատվածը— կազմ.>: Անցյալ անգամ, երբ մենք խոսում էինք