Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/340

Այս էջը սրբագրված է

Ալազանի վեպի մասին36, տեսանք, որ մի շարք ընկերներ խորհուրդ էին տալիս նրան հրաժարվել այդ լեզվից: «Դասալիքի» ոճի առանձնահատկությունը հենց այն է, որ նա երբեմն կարողանում է տալ այն խոսքերի ձևերը, որով այսօր մեր մասսան խոսում է։ Եմ կարծիքով նա չպետք է հրաժարվի այդ ձևերից։

Վերջացնելով իմ այսօրվա զեկուցումը, անցնում եմ եզրափակմանը։

Ձայներ.— Իսկ Թոթովենցի մասին։

Ես ուզում եմ ասել, որ կյանքը պահանջում է որպեսզի մենք ազատվենք այդ նիվելիրովկայից, և հետաքրրքիրն այն է, որ լեզվի զարգացումը բերեց մեզ այն ընդհանուր հայտարարին, որ լեզուն պետք է զարգանա երկրորդ ուղղությամբ։ Նույնը բնորոշ է ոչ միայն Թոթովենցի, այլև բոլոր տաճկահայ գրողների37 համար, որոնք մեր լեզուն իրենց կանոններից շեղում են, և դա երբեմն տալիս է բացառիկ էֆեկտ։ Ես սկզբում ջղայնանում էի դրանից, բայց պետք է ասել, որ այժմ նրանք, օրգանապես կապվելով մեր լեզվի հետ, բերում են այնպիսի քերականական ձևեր, որոնք հարստացնում են մեր լեզուն։ Այնպիսի մի պատվաստ է դա, մերում, որ պետք է օրինակ լինի։ Թոթովենցը, որքան մերվում է մեր իրականությանը, այնքան և չի կորցնում իր լեզվական նախկին արմատները։ Եվ մեր լեզուն այդպիսի բազմաթիվ հնարավորություններ ունի հարստանալու։

Այժմ, ամփոփելով իմ ասածները, ես վերջացնում եմ հետևյալ ընդհանուր ֆորմուլիրովկայով.

Մենք անխախտ կերպով չենք կարող օգտագործել ո՛չ Հով. Թումանյանի, ո՛չ Դերենիկ Դեմիրձյանի լեզուն, և իբրև լեզվի զարգացման տենդենց պետք է ընդունենք հետևյալը. այն, որ մենք պետք է խուսափենք Հով. Թումանյանի գավառաբարբառից, հիմքում ունենալով