Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/341

Այս էջը սրբագրված է

իբրև լավագույն լեզվի միավոր Վահան Տերյանի գրական լեզուն, որը մենք պետք է հարստացնենք պատվաստելով այն ինքնուրույն, այն գունագեղ ֆորմը, որոնց լավագույն նմուշները տվել է մեզ ընկ. Դերենիկ Դեմիրճյանը։

<ԵԼՈԻՅԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԳՐՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈԻՄԱՐՈԻՄ>

Ընկերնե՛ր, ես պետք է ասեմ, որ մի փոքր դժգոհ եմ մեր համագումարի ընթացքից այն իմաստով, որ այստեղ հարցերը ցրվեցին, չկենտրոնացվեցին և քիչ խոսվեց գրականության սկզբունքային խնդիրների մալին, իսկ եթե մենք հեռավոր համեմատության մեջ դնելու լինենք համամիութենական համագումարի օրակարգի հետ, մենք կտեսնենք, որ համամիութենական համագումարը գերազանցապես զբաղվելու է գրական խնդիրներով, այնպիսի զեկուցումներով, ինչպիսիք են պրոզան, պոեզիան և մյուս խնդիրները: Սրանից կարելի է պատկերացնել, թե գրականության ինչպիսի նշանակալից խնդիրներ են քննության առնում նրանք: Մեր համագումարն այս տեսակետից խնդիրներ քննության չդրեց, այստեղ գրված զեկուցումների մասին1 նույնիսկ չկարողացանք խոսել, որովհետև համագումարն այն կարգով տարվեց, որ ելույթ ունեցողների համար հնարավոր չեղավ դա։ Ելույթ ունեցողները պետք է խոսեին խմբակայնության և իրենց կատարած սխալների մասին.

Այսպիսով մենք մոռացանք մեր գրականության հետագա աշխատանքների ընթացքը և մեր գրականության առջև կանգնած խնդիրներր, ինչպես և նրա ճանապարհին եղած քաղաքական խնդիրները, խնդիրներ, որոնց առթիվ ինչպես մենք, նույնպես և մեր երիտասարդ