Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/343

Այս էջը սրբագրված է

գլխավորապես պահանջում է կոնկրետ թեմա։ Եթե ցույց չի տալիս կոնկրետ օրինակ, չի վերցնում իրական համապատասխան արգումենտ, այդ դեպքում ասվածը դառնում է սխեմատիկ։ Ընկ. Նաիրի Զարյանր լեզվի խնդրում ելնում է այն հիմնական դրույթից, որ անցյալի կուլտուրան ունի երկու տարր` մեկը բուրժուական-չինովնիկական, որը չենք կարող օգտագործել, մյուսը` այն դեմոկրատականն է, որը պետք է վերցնենք։ Այս այն թեզն է, որի դեմ վիճել չի կարելի։ Սակայն այս դրույթը չի կարելի կուրորեն կիրառել։ Երբ մենք ասում ենք` անցյալից պետք է օգտագործենք նրա դեմոկրատական տարրերը, պարզ է, որ անցյալից վերցնում ենք մեր մոտիկ և ոչ թե հեռավոր հեղինակներին։ Օրինակ` վերցնում ենք Թումանյանին, որը մեզ ավելի մոտ է, որին մենք կարող ենք ավելի օգտագործել մեր մասսաներին կրթելու համար, քան մի ուրիշ հեղինակի, որն ավելի հեռու է։ Այնպես որ չի կարելի վերցնել այս դրույթը իբրև ձև, իբրև ֆորմա։ Նույնը և բուրժուական կուլտուրայի վերաբերյալ. եթե մենք խնդիր ենք դնում վերցնել անցյալի տեխնիկան, մենք չենք վերցնում հեռու ժամանակների գութանը, արորը և այլն, այլ մենք վերցնում ենք տեխնիկայի վերջին խոսքը, տեխնիկայի վերջին նվաճումները։ Այսօր մեր ղեկավարները մեր առջև խնդիր են դնում սովորել Պուշկինից, Դոստոևսկուց, Գոնչարովից4 և այլն։ Սրանք այն հեղինակներն են, որոնք ոչ մի դեպքում դեմոկրատական էլեմենտներ չեն պարունակում իրենց գրքերում, սակայն սրանք կարող են մեզ օգտակար լինել։ Այնպես որ լեզվի խնդիրն այնպես, ինչպես Նաիրի Զարյանն էր գռեհկացնում, չի կարելի: Դրանք էժանագին մարքսիսաական գաղափարներ են, որոնցով Նաիրի Զարյանն աշխատում է գործն առաջ