Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/344

Այս էջը սրբագրված է

տանել։ Դա իրականության հանդեպ ֆորմալ մոտերում է, քարացած սխեմատիզմ։

Ես իմ զեկուցման մեջ գրել եմ, որ մենք պետք է ունենանք մի գրական լեզու և այդ գրական լեզուն պետք է լինի այն, որ պետք է ավելի մոտ լինի մեր հասարակությանը։ Բերել եմ փաստեր իմ լեզվից և մեր մի շարք գրողների լեզվից, բացի Նաիրի Զարյանից։ Դրա համար էլ նա աշխատում է ապացուցել, որ իմ լեզվի մեջ կան նացիոնալիստական-դեմոկրատական տարրեր, իսկ մյուսների լեզվի մեջ չկան։ Իսկ ընդհանուր առմամբ ես գտնում եմ, որ իմ անցյալ զեկուցման մեջ կա մի սխալ, այն, որ ես չեմ գտնում, որ իմ լեզվի մեջ գրաբարը շատ է գործածված։ Բայց պետք է ասեմ նաև, որ իմ լեզուն համապատասխանում է այն ժանրին, որ գործ եմ ածում ես. լեզվի խնդիրը ենթարկված է ժանրին, այնպես որ տվյալ թեման է թելադրել ինձ այդպիսի լեզու գործածել. առանց ժանրի հետ կապելու դնել լեզվի խնդիրը, միանգամայն սխալ է։ Ես հետագայում կվերամշակեմ իմ այդ նյութը և կաշխատեմ, իհարկե, այնտեղ լեզուն փոխել։

Մի քանի խոսք էլ մեր քննադատության մասին. այնպես, ինչպես երեկ այստեղ ելույթ ունեցավ Կիրակոսյանը5, նման ելույթը ցույց է տալիս, որ նա օբյեկտիվ վերաբերմունք չունի դեպի գրվածքը և գրողը, քանի որ նա իր առջև խնդիր է դնում ինչ գնով էլ լինի վարկարեկել գրողին, դուրս հանել նրան խորհրդային գրողների շարքերից. դա է պատճառը, որ մեր գրողները քննադատներից խորշում են։ Մեր քննադատները, սկզբունք չունենալով, աղավաղում են մեր գրվածքները, և մարդիկ աղավաղում են դիտավորյալ։ Օրինակ, որովհետև երեկ ընկ. Սահակը իրեն նպատակ էր դրել վարկաբեկել ինձ, ուստի և դրան հասնելու համար վերցրեց