Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/345

Այս էջը սրբագրված է

իմ այն կտորը, որ վերաբերում է վարդապետ Մինասին և Օրուն6, և կարդաց մինչև ստորակետը։ Ես հիմա այդ նույն կտորը կկարդամ, միայն երկու տող ավել մինշե վերջակետը, և դուք կտեսնեք, թե ինչպիսի խոշոր տարբերություն կա։ (Կարդում է. ծափահարություններ)։

Գոնե մեր այդ ընկերներն այնքան բարեխղճություն ունենան, որ վերցրած օրինակը կարդան մինչև վերջակետը, որպեսզի մարդկանց համար պարզ լինի, և Սահակ Կիրակոսյանը տեսնի, որ իմ ասածները նրանց վերաբերյալ հեգնանք են և ոչ թե գովաբանություն։ Ահա այսպիսի քննադատությունից է, որ մենք խորշում ենք և ասում, որ այդ քննադատությունը մեզ պետք չէ։ Ահա այս մարդիկ են, որ հաճախ առանց մեթոդի, առանց սկզբունքի,—ինչպես երեկ ընկ. Ալազանը վեր հանեց նորայր Դաբաղյանի քննադատության բացերը7,—վարկաբեկում են գրողներին։ Ահա այս ձևի քննադատության դեմ է, որ մենք խոսում ենք, և որը պատճառ է դառնում դժգոհության սերմ ցանելու գրողների մեջ։

Մեր այդ տիպի քննադատների նախահայրը եղել է ընկ. Գյուլիքևխյանը, և Թոթովենցը երեկ ճիշտ ասաց8, որ այդ մարդը մեր գրականության զարգացման` տասը տարում ոչ մի դրական բան չի գտել մեր ստեղծագործություններում։ Միշտ, հետևողական կերպով խմբակային պայքար է մղել մեր մի քանի գրողների դեմ, և ինքն իրեն այնպես է պահել, թե իբր ինքը մեղավոր չէ այդ քննադատության մեջ, որ ինքը չի մասնակցում այդ քննադատությանը։ Մեր քննադատությունը պետք է կանգնեցնել իր բարձրության վրա, այնպիսի հողի վրա, ինչպիսին մեզնից պահանջում են Կենտրոնական կոմիտեի որոշումները, որպեսզի քննադատությունը չինի ընկերական, ոչ թե ունենա մարդկանց խորհրդային գրականությունից դուրս վռնդելու մտադրություն։ Մենք