Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/346

Այս էջը սրբագրված է

մի քանի անգամ ընդգծել ենք քննադատության սխալները, բայց, այնուամենայնիվ, նրանք կարծես շարունակում են իրենցը։

Այժմ իմ սխալների մասին։ Ես կաշխատեմ պարզել այդ սխալների պատճառները, քանի որ առանց դրա դժվար է հասկանալ, թե ինչու են այդ սխալները տեղ գտել իմ գրվածքներում։ Ւնչպես ասացի, իմ սխալները գերազանցապես հետևանք են այն բանի, որ ես շոշափել եմ այնպիսի թեմաներ, որպիսիք մեր գրողներից և ոչ մեկը չի շոշափել։ Շատ հեշտ է գրել... կոլխոզի և մեր ներկա կյանքի այս կամ այն ակտուալ խնդիրների վերաբերյալ. բայց բարի եղեք ամփոփել և չորս տողում տալ դիալեկտիկական մատերիալիզմի փիլիսոփայությունը, և դուք կտեսնեք, թե որքան դժվար է այդ չորս տողը գրելը։ Կամ վերցնենք այնպիսի մի խնդիր, ինչպիսին է մեր անցյալը գնահատելը, կամ վերցնենք այնպիսի մի խևդիր, ինչպիսին է անցյալի կուլտուրան վերագնահատելը: Թեմատիկայի նման ցանկը կարող է գերազանցել այն ամենին, ինչ գրել ենք մինչև օրս և, եթե այդպես մոտենանք խնդրին, դուք կտեսնեք, որ իմ թույլ տված սխալների պատճառը մասամբ ինձնից չի գալիս, պատճառը մեր գրականության ցածր մակարդակն է, մեր ամբողջ կյանքի կուլտուրական մակարդակի ցածր լինելը:

Ես ընկ. Խանջյանի ելույթից հետո մեծապես ընդունում եմ իմ սխալը։ Ես, իրոք որ, անցյալը գերագնահատել եմ։ Սակայն ցավն այն է, որ մարդիկ, խոսելով «Պատմության քառուղիներ»-ի մեջ նկատված սխալների մասին, չեն տեսնում այնտեղ եղած իսկական սխալները։ Ես գտնում եմ, որ այնտեղ իմ սխալն այն է, որ եզրակացություններ անելով գտել եմ, թե անցյալում տիրապետող դասակարգը դասակարգային պայքարի