Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/348

Այս էջը սրբագրված է

մեզ օգնի և ոչ թե այնպիսի պայմաններ ստեղծի, որ մենք քննադատությունից խուսափենք:

Այժմ մի քանի խոսք մեր հետագա անելիքների մասին:

Ընկերնե՛ր, մեզ մեր խմբակայնությունը վնասել է. պետք է այս համագումարից հետո մենք ուշադրություն դարձնենք մեր գրականության վրա և հատկապես պոեզիայի, որ հետ է մնում սոցիալիստական կառուցման աշխատանքներից։ Նա շատ նեղ է իր դիապազոնով։ Եթե վերցնենք այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են որակի խնդիրը, անցյալն օգտագործելու խնդիրը, — մենք կտեսնենք, որ մեր հեղինակներն իրենց շրջանակներից դուրս չեն գալիս: Օրինակ, Ալազանը իր գրական որոնումների որոշ շրջանակից դուրս չի դալիս. սա շատ վատ է, պետք է ձգտել այդ շրջանակից դուրս գալ։ Նույնը Մկրտիչ Արմենը, Մահարին և մյուսները։ Նույնը ուրիշ առումով վերաբերվում է Ստեփան Զորյանին։ Օրինակ, Ստեփան Զորյանը միայն գավառական քաղաքի մասին է գրում12. իսկ ինչո՞ւ չփոխարինել դա մեծ քաղաքով։ Կամ Ազատը` միշտ արևելքի մասին է խոսում։ Այնպիսի մի բանաստեղծ, ինչպիսին է Պուշկինը, ունի ուսանելի ժանրերի բազմազանություն ու չկա որևէ ժանր, որին նա չտիրապետեր, և մենք այստեղ խնդիր պետք է դնենք մեր գրականության սահմանները թեմատիկայի ասպարեզում լայնացնել, պետք է հետագայում հաղթանակենք նաև ժանրերի բազմազանության տեսակետից։ Այդ հաղթանակը ես հասկանում եմ այն իմաստով, որ մենք պետք է զանազան ժանրերի միջոցով ընդգրկենք մեր ներկա ամբողջ իրականությունը, օրինակ վերցնելով Հայնեի, Շեքսպիրի, գերմանական հեղինակների և ուրիշների ժանրերից։

Ես գտնում եմ, որ այստեղ մի շարք խնդիրների վրա