Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/35

Այս էջը հաստատված է

պատերազմի ահավոր սպառնալիք, որ կախված է բուրժուական հասարակակարգի վրա և կախված կմնա, քանի այդ հասարակարգը կա։ Ի՞նչ կա սրանում մեղադրելի և էն ո՞ր մարքսիստն է, որ կարող է հակաճառել սրան: Բայց արեք տեսեք, որ ընկ. Մակինցյանին հարկավոր էր դեմագոգիա անել և, քանի որ ոչ ոք չի խանգարել նրան — նա արել է այդ։ Եվ նա ունի մի արդարացում. չէ՞ որ նրա հոդվածը միմիայն զվարթ ֆելիետոն է28—և ուրիշ ոչինչ-այեպես չէ՞...

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ
<Պատասխան Գր. Գրիգորյանի դասախոսությանի ռեցենզենտին>

Խնդրում եմ թույլ տաք երկտողովս հայտնել ի գիտություն, որ թերթիդ երեկվա համարում Գր. Գրիգորյանի դասախոսության ռեցենզենտը1 չգիտեմ ինչ դիտավորությամբ վերագրել է ինձ հայտարարություններ, որոնք ծնունդ են ռեցենզենտային երևակայության։ Ես դեմ եմ արտահայտվել ո՛չ թե «գեղեցիկի մատերիալիստական ըմբռնման», այլ այդ ինքնին ընդունելի տեսակետի այն գռեհիկ կիրառումին, որ ի հայտ բերեց դասախոսը։

Իսկ ինչ վերաբերում է հերոսի կուլտին», ռեցենզենտը սխալ է հասկացել իմ միտքը։ Բերելով Լունաչարսկու կարծիքը2, ես այն միտքն եմ հայտնել, որ երբեմն տվյալ անհատը (օր. Լենինը) լիակատար կրողը կարող է հանդիսանալ իր դասակարգի ձգտումների և հոգեբանության—և որպես այդպիսին կարող է «նյութ» դառնալ պրոլետարական գրականության։ Այս մտքից եզրակացություն հանել, որ ես կողմնակից եմ «հերոսի կուլտի»—առնվազն միամտություն է, եթե ոչ ավելին։