Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/356

Այս էջը սրբագրված է

ամենից, ինչ յուրահատուկ է ռուսական կուլտուրային: Պուշկինը մարդկային հանճարի անհատակ օվկիանոսէ, որից կարող է հոգևոր սնունդ քաղել ամեն ոք` հասարակության որ խավին էլ պատկանելու լինի նա: Պուշկինը բանաստեղծ է և՛ փիլիսոփայի համար, և՛ գրողի, և՛ բանվորի ու գյուղացու։ Պուշկինր պարզ է հասկանալի: Նա պոեզիայի պարզության հոմանիշ է: Ժողովուրդը հասկանում է Պուշկինին և սիրում նրան։

Ինչ վերաբերում է Պուշկինի դերին մասնավորապես հայ պոեզիայում, ապա այդ թեման անսպառ է։ XIX դարից սկսած մինչև մեր օրերը չկա և ոչ մի հայ բանաստեղծ, որ այս կամ այն կերպ դաստիարակված չլինի Պուշկինով և որի ստեղծագործության մեջ արտահայտված չլինի մեծ բանաստեղծի ազդեցությունը։

Հայաստանի ամենամեծ բանաստեղծը, որ օրգանապես մարմնավորում է Պուշկինի բազմակողմանիությունն ու ժողովրդայնությունը, իհարկե, Հովհաննես Թումանյանն է։ Հանձին Պուշկինի ունենալով պոեզիայի ժողովրդայնության նմուշ, Հովհաննես Թումանյանը, դրսևորելով իր ժողովրդի իդեալներն ու երազանքները, իր հերթին նույնպես ձգտում էր լինել ճշմարիտ ժողովրրդային բանաստեղծ։ Հովհաննես Թումանյանն ինքը բազմիցս նշել է, որ իր համար անհասանելի իդեալ է եղել Պուշկինի պոեզիան։

Լինելով իսկական ազգային և ժողովրդային բանաստեղծ, Պուշկինը արտացոլել է ռուսական կյանքի և պատմական, և քաղաքական, և կենցաղային կողմերը, և ամենակարևորը՝ նա արտացոլել է իր ժողովրդի լուսավոր գալիքի ձգտումը։ Պուշկինի պոեզիային բնորոշ համամարդկայինն ու հումանիզմը բանաստեղծին իր ժամանակաշրջանից բարձրացնում են անհասանելի բարձունքի: Այս տեսակետից Հովհաննես Թումանյանն