Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/358

Այս էջը սրբագրված է

Ցարական Ռուսաստանում իշխող դասակարգերը մթագնում էին բանաստեղծի արևային նկարագիրը: Նրանք ձգտում էին պատնեշ գնել Պուշկինի և ժողովրդի միջև։ Նրանք ընդգծում էին բանաստեղծի ստեղծագործության մեջ եղած անէականն ու պատահականը, չէին ցանկանում հասկացնել ժողովրդին, որ Պուշկինի պոեզիայի որոշ մոտիվներ նիկոլաևյան ժամանակները բռնի էին պատվաստել բանաստեղծին: Հետագայում ձախ սոցիոլոգները արջի ծառայություն մատուցեցին ռուս գրականությանը, հաստատելով, թե Պուշկինի ստեղծագործությունը ներկայացնում է ռուսական ցտրիղմի իմպերիալիստական էքսպանսիան Արևելքում։

Սրանով, ինձ թվում է, եթե չի սպառվում, ապա համենայն դեպս ինչ-որ չափով ուրվագծվում է, թե որքան շատ է մեծ Պուշկինի նշանակությունը մեզ և Խորհրդային Միության բոլոր ժողովուրգների համար...

ՊՈԻՇԿԻՆԻ ՄԱՀՎԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻ ՀԱՎԵՐԺԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

(Զրույց 100-ամյակի հավերժացման հանրապետական կոմիտեի նախագահ ընկ. Ե. Չարենցի հետ)

Ռուսական մեծ բանաստեղծ Ա. Ս. Պուշկինի մահվան 100-ամյակի տոնակատարության1 հանրապետական կոմիտեն արդեն ավարտել է հանրապետության մեջ 100-ամյակը տոնելու աշխատանքի ընդհանուր թեմատիկ պլանը, որը վերջերս հաստատվեց այդ կոմիտեի կողմից։ Այդ կապակցությամբ կոմիտեի նախագահ Ե. Չարենցը մեր աշխատակցին հայտնեց հետևյալը`

Խոշորագույն պոետի գրական ժառանգությունը մեր լայն մասսաների սեփականությունը դարձնելու և Պուշկինի գրական-քաղաքական -հասարակական կյանքը