Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/359

Այս էջը սրբագրված է

մասսաներին ծանոթացնելու նպատակով, նախատեսվում է հրապարտկել նրա գիտական կենսագրությունը. նրա մասին մատենախոսություն, Բելինսկու ժամանակաշրջանից մինչև մեր օրերը Պուշկինի մասին գրված լավագույն հոդվածների ժողովածու: Թարգմանաբար լույս են ընծայվելու Պուշկինի գրեթե բոլոր ստեղծագործությունները, որոնց թվում արձակ ստեղծագործություններից «Պիկովայա դաման», «Դուբրովսկին», «Ճանապարհորդություն դեպի Էրզրում», պոեմներից «Եվգենի Օնեգինը», «Պղնձե հեծյալը»2, «Բախչիսարայի շատրվանը», «Կովկասի գերին», դրամատիկական երկերից` «Բորիս Գոդունովը», «Ժլատ Ասպետը», «Քարե հյուրը» և այլն, մի շարք պատմվածքներ ու բազմաթիվ ոտանավորներ։ Այդ բոլորի նախապատրաստման և խմբագրման աշխատանքները կատարելու է Պուշկինյան կոմիտեի գրական ենթասեկցիային կից կազմակերպված խմբագրական կոլեգիան, որի կազմի մեջ մանում են Ե. Չարենցը, Հ. Գյուլիքևխյանը, Մ. Աբեղյանը և Ալազանը։

Թեմատիկ պլանում առանձնապես մեծ տեղ է հատկացված մասսայական աշխատանքին։ 100-ամյակի օրերին առաջին Պետթատրոնը բեմադրելու է «Քարե հյուրը» պիեսը, Պետական օպերան «Եվգենի Օնեգինը»: Պատանի հանդիսատեսի թատրոնը պատանիների համար «Ոսկե ձկնիկը», կինոներն այդ օրերին պետք է ցուցադրեն մինչև հոբելյանը նկարահանված այն բոլոր ֆիլմերը, որոնք վերաբերում են Պուշկինին և նրա ստեղծագործություններին («Դեկաբրիստները», «Կապիտանի աղջիկր», «Դուբրովսկին» և այլն)։ Հայկինոն նկարահանելու է մի հատուկ խրոնիկա «Պուշկինյան օրերը Հայաստանում» թեմայով։

Հոբելյանական օրերին Պուշկինյան կոմիտեն մասսայական դպրոցներում, բարձրագույն ուսումնական