Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/36

Այս էջը սրբագրված է
PRO DOMO SUA

(Մի պրովոկացիայի աոթիվ) Կամենալով կանխել հնարավոր հարայ֊հրոցը, որ կարող էր բարձրացվել իմ «Ռոմանս անսեր»֊ի^ ջուր֊ ջը — ես գրել էի նրա վերջում. Ընթերցումից հետո Չարենցը մեռա՞վ* Մ եռավ։ Նոր պոետ ծնվի որ մի։ Թքա'ծ թե թերթերի' վրա իշարար շարեն Ողորմի I «Ողորմին», ինչպես տեսնում եքշարեցին։ Եվ բավականին ողորմելի, ծիծաղելի ձևով։ Որպես Հիանաձև» պրոլետարական գրողների ասոցիացիային. Եվ ահա ես, որքան էլ ցանկալի չլիներ ինձ համար այս, հարկադրբված եմ գրել рГО ёОШО SUa. պաշտպանել պրովոկացիայից ինձ և իմ երկրի, որի բովանդակությունը այնքա՜ն չարախոսության նյութ է տվել իմ չակերտավոր «հակառակորդներին», որոնց ընդհանրապես չարժեր պատասխանել, եթե նրանց չարախոսությունը տեղ չգըտներ մեր կենտրոնական թերթի էջերում2։ Թերթի խմբա֊ դրությունն ինձ հայտնեց, որ այդ «բանաձևը» տպվել է առանց իր գիտության։ Ուրախ եմ։ Շնորհակալ եմ գոնե այսքանի համար։ Եվ նախքան պոեմիս բովանդա- կությանն անցնելը' կուզեի մի երկու հանգամանք հիշեցնել — նախ և առաջ, իհարկե, մեր մոռացկոտ ընկեր ներին։