Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/360

Այս էջը սրբագրված է

հաստատություններում կազմակերպելու է ցերեկույթներ` նմիրված Պուշկինին և նրա ստեղծագործություններին։

Գրոգների միությունը հատուկ աշխատանք է կատարելու գրողների շրջանում և գրական խմբակներում: Այսպես օրինակ, զեկուցումներ են կարդացվելու «Պուշկինը հայ գրականության մեջ» և «Պուշկինի ազդեցությունը հայ գրականության վրա» թեմաների շուրջը։

Պուշկինի հիշատակը հավերժացնելու նպատակով հանրապետական կոմիտեն նախագծել է հետնյալ նշանակալից ձեռնարկումները` միջնորդություն հարուցել կառավարական համապատասխան մարմինների առաջ, Ստեփանավանի շրջանի ռուսական Գյառգյառ գյուղը, որտեղից անցել է Պուշկինը, բնակիչների խնդրանքով անվանել Պուշկինո, իսկ Դվալի լեռնանցքի վրա գտնվող աղբյուրի վրա, որի մոտ Պուշկինը հանդիպել է Գրիբոեդովի դիակին, դնել հուշագիր-տախտակ, իսկ նրա շրջակայքը համապատասխան կերպով ձևավորել։ Մի փողոց և մի հրապարակ Երևանում կոչել նրա անվամբ: Պետական համալսարանի գրական ֆակուլտետում պահել Պուշկինի անվան երկու թոշակառու, Ժողկոմխորհին կամ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատին կից սահմանել Պուշկինյան պրեմիա` յուրաքանչյուր տարի բանաստեղծական լավագույն երկերին տալու համար։

Հարյուրամյակի օրերին Երևանում կազմակերպվելու է մի ցուցահանդես, որն արտահայտելու է Պուշկինի ժամանակաշրջանի Ռուսաստանը և Հայաստանը։ Այդ ցուցահանդեսում ցուցադրվելու են Պուշկինի ձեռագրերը, պորտրեները, Պուշկինի գրավյուրը և այլն։ Դպրոցներում կազմակերպվելու են ցուցահանդեսներ` աշակերտների Պուշկինին նվիրած գրավոր և գեղարվեստական