իր Բալդի ծառան» և լիրիկական բանաստեղծությունների ժողովածուն։
Հրատարակության նախատեսված երկերի զգալի ասը արդեն թարգմանվում է։ Ե. Չարենցը մասնավորապես աշխատում է «Պղնձե հեծյալի» թարգմանության վրա։
Որոշվել է նաև թարգմանել ու հրատարակել Պուշկինին վերաբերող լավագույն հոդվածները, այդ թվում և Բելինսկու հոդվածը, ինչպես և Պուշկինի գրած հոդվածները գրականության մասին,
Քրդերեն լեզվով մեկ հատորով պետք է հրատարակվի բանաստեղծի ընտիր երկերը։
Հանձնաժողովը հաստատեց նաև քաղաքի և գյուղի աշխատավորության միջավայրում Պուշկինի ստեղծագործությունները մասսայականացնելու համընդհանուր նախապատրաստական աշխատանքի պլան։ Այդ նպատակով ֆաբրիկա-գործարանային ձեռնարկություններում, սովխոզներում և կոլխոզներում, ուսումնական հաստատություններում և գրական խմբակներում բանաստեղծի կյանքի և նրա ստեղծագործության նշանակության մասին պետք է կազմակերպվեն գիտա-մասսայական զեկուցումներ։
Հոբելյանական օրերին կազմակերպվելիք Պուշկինյան ցուցահանդեսը կներկայացնի Պուշկինի ժամանակի Հայաստանը և մասնավորապես Երևանը` իր կուլտուր-կենցաղային կացույթաձևով։ Ցուցահանդեսում կներկայացվեն նաև Պուշկինի երկերի հրատարակությունները Հայաստանում, ձեռագրեր, լուսանկարներ և այլն։
Բոլոր հանձնախմբերին առաջարկված է ձեռնարկել հաստատված միջոցառումների գործնական իրականացմանը և կատարված աշխատանքի մասին հաղորդում անել հանրապետական հանձնաժողովի հերթական նիստում։