Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/369

Այս էջը սրբագրված է

Բրո՛նզ ես, հուր ես,
բրոնզե սուր ես,
բրոնզե փառք ես,
բրոնզե փայլ-
բայց դու զուր ես,
ախ, իզուր ես
կոտրում սուրս
արևառ:

Ինչպես քաղցր
մեր երգերը —
մեր վերքերը
հրաբույր —
դու միշտ նո՛ր ես,
[ու հզոր ես] ու բոսոր ես,
[ու բոսոր ես] ու հզոր ես,
որպես սուր: —

Բրոնզ ես, հուր ես,
բրոնզե սուր ես,
բրոնզե փառք ես,
բրոնզե փայլ —
բայց դու զուր ես,
ախ, իզուր ես
կոտրում սուրս
արևառ:


Ուրիշ ոչինչ: Ընդունի <ր> ընկերական բարևներս:

Քո` Եղիշե Չարենց

Երևան, <1>920, 22 IV

Հասցես նույնն է5: Խնդրում եմ շուտով նամակ գրես: —