Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/370

Այս էջը սրբագրված է

2. Գ. ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

Մեծարգո պ. Գարեգին Լևոնյան1,

Կարդալով «Նոր աշխատավոր»-ում2, որ «Գեղարվեստ»-ի գործը կայուն հիմքերի վրա է դրվել, ես անչափ ուրախացա և Ձեզ էլ շնորհավորում եմ այդ առթիվ: Մաղթում եմ լիակատար հաջողություն և, որ ամենակարևորն է, հարատևություն — Ձեր այդ նվիրական գործին։

«Գեղարվեստ»-ի առաջիկա համարի համար ուղարկում եմ հինգ բանաստեղծություն3 «էմալե պրոֆիլը Ձեր» շարքից և կարծում եմ, որ նրանք արժանի են «Գեղարվեստ»-ին: Իմ Ձեզ մոտ թողած նյութերից «Վերադարձը» հրատարակվել է «Հայաստանի կոոպերացիա»-յում4, իսկ մնացածները (Մոսկվայից 917-ին ուղարկածներս)5 այժմ չեն բավարարում իմ ճաշակին ու բըմբռնումներին։ Խնդրում եմ այդ նյութերս ուղարկեք ինձ—եթե հարմար մարդ եղավ Երևան գալող,—իսկ հակառակ դեպքում թող Ձեզ մոտ մնան—մի օր կվերցնեմ։

Ընդունեցեք ամենախորին հարգանքներս.

Զեր` Եղիշե Չարենց

<1>920, 11 IX, Երևան

3. Գ. ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

Հարգ. Գարեգին Լևոնյան,

«Գեղարվեստ»-ի հրատարակվելիք համարի համար ես ուղարկել էի Ձեզ «էմալե պրոֆիլը Ձեր» խորագրով