Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/373

Այս էջը սրբագրված է

Եվ ո՞վ կկանչի նրանց, որ կյանքում այս
Մենակ են, տխուր են, տխուր ու անօ՜գ են...

Նվում է սրտիս մեջ ծանոթ մի մորմոք հին.
Լույսերը հեռո՛ւ են, անփո՜ւյթ են, անհո՛գ են...»:


...էստեղից էլ պարզ է, որ ինձ կարող է ոգևորել միմիայն քանդումը, ամբոխների ավերը, իսկ «շինաբար աշխատանք»-ը ինձ էնքան էլ չի զբաղեցնում։ Ախ, մի բան ես կուզեի հիմա, կուզեի Հրո երկիր, կամ океания երթամ—ծով ու ավազ տեսնեմ4, կամ, ինչպես էն լուսեղեն Տերյանն է ասում.—

«Եվ անառակ իմ եղբոր հետ, ցանկապատի տակ

Կուզեի ես մեռնել անբախտ ու անհիշատակ»5:

Լավ է էդպես, Լեյլի. Դուք էլ եք լավ. աշխարքն էլ է լավ. բոլորն էլ են լավ, իսկ ամենքից լավ` անհիշատակ մեռնելն է, ջան, ինչպես ասում է ժողովուրդը — «շան պես սատկելը»:

Անիմաստ նամակ եմ գրում, Լեյլի ջան, կորել եմ. խելքս էլ եմ կորցրել, գլուխս էլ. գոնե ինձ Մոսկով ղրկեին6, ասեին՝ Չարենց, ել գնա Մոսկով, էնտեղ քեզ մի թաս ջուր կտանք, մի կտոր էլ հաց. ապրի <ր> մինչև մեռնես։ Տեսնում եմ, որ նամակս դառնում է գանգատի նամակ, ոչինչ, էս էլ է լավ, Լեյլի։

Գիտեք ինչ, Լեյլի, լավ կանեք, որ գաք էստեղ, եկեք վերցրեք Արվեստի բաժինը, էդ Ձեր գործն է, և Դուք էդ դործը լավ կանեք, ես էլ կօգտվեմ հանգամանքից- կերթամ Մոսկով։ Պիտի ասեմ Լեյլի, որ Ձեր էն նամակը ես չստացա, կորավ ու կորավ, սրտիս էլ ցավ եղավ, որ էդ նամակը կորավ։ Հիմի նամակ գրեք, ես շատ կուզեի