Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/378

Այս էջը սրբագրված է

Ես հիմար դրության մեջ եմ ընկել, Լեյլի։ Եկա, որ մտնեմ համալսարան-բայց ընկա մի հանրակացարան... որովհետև Պետական համալսարանը հանրակացարան չունի և սնունդ չի տալիս։ Իսկ ես-ոչ մի կոպեկ չունեմ։ Չգիտեմ-ի՞նչ անեմ։ Նորից հազարերորդ անգամ մտածում եմ մեր հայրենի դեմքերի սևության մասինէ ինչքան սև են, գորշ են, ծանր են մերոնք, Լեյլի... Եմ դրությունը հիմա ավելի քան անել է. մի կողմից գրավում է Մոսկվան, ուզում ես կրթվել, գրել, մեծ, մե՜ծ, մե՜ծ մտքեր են հղանում, հսկայական պլաններ, - մյուս կողմից,հանրակացարան, կինս - քաղցած, ոչ մի ծանոթ դեմք... Հայաստան վերադառնալ ես չեմ ուզում, մնալ այստեղ - չեմ կարող. ի՞նչ անել... Երևակայիր, Լեյլի, այնքան անել դրություն, որ ես վերցրել և մի նամակ եմ գրել2... ո՞ւմ.,. Մակինցյանին!! Մի մարդու, որին ամենից քիչ կուզենայի գրել, բայց... գրեցի, որովհետև սիրում եմ կնոջս, և կինս քաղցած է. գիտե՞ս ինչ է նշանակո՞ւմ, երբ կինը քաղցած է. да ведь они, наши наиряне, наплевали на мою душу, загрязнили все, что было святого. Նրանք իրավունք չունեն ինձ քաղցած թողնելու, Լեյլի-և

Մնաս բարով, Լեյլի։ Սիրտս արագ է խփում, էլ չեմ ուզում գրեմ։ Շատ - շատ - շատ կարոտով իմ հանրակացարանի մութից մինչև Կովկաս պարզում եմ շրթունքներս, որ համբուրեմ Լեյլիին -

Չարենց

Խնդրում եմ նամակ գրես։ Շատ եմ ուզում: Հասցես- Москва, Рождественка 3. Предст. С. С. Р. Армении, հանձնել Չ-ին։

Լեյլի, կուզեի գրել, թե ի՞նչն է ամենից ավելի իմ վրա ազդում ու տխրություն պատճառում... Ռուս արդի