Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/379

Այս էջը սրբագրված է

գրականությունը։ Այն մեծ, հզոր, հսկա գրականությունը հիմա դարձել է — փոքր, անշնորհք, ճղճիմ, մի կողմից—ինչ որ անշնորհք—անբովանդակ имажинист-ներ (որոնց մեջ մի ընդունակ մարդ կա — Сергей Есенин), մյուս կողմից—պրոլետարական գրողներ, որոնց մեջ ո՛չ մի ընդունակ մարդ չկա... բայդ ցավն այն է, որ նույնիսկ դրանց երեկույթները ես չեմ կարող հաճախել, որովհետև... մուտքի տոմսը արժե 1000 ռ!!! Մի անգամ գնացին, մտածում էի, այդ մարդիկ գիտե՞ն, որ եթե ես նրանց մեջ լինեի` իրենք կունենային իսկական պրոլետարական պոետ։ Երբ մարդ ոչինչ չունի— չի խանգարի ունենալ մի հսկա մեծամտություն!!!

Նորից բարևներ և նորից — սպասում եմ նամակի.

Քո` Չարենց

<1>921, 21 VIII, Մոսկվա

Բարևներ կնոջիցս։

10. Գ. ԱԴԱՄՅԱՆԻՆ

Սիրեյի Գրիշա1,

Գրում եմ նամակս, բայց չգիտեմ տեղ կհասնի և պատասխան կգա՞, թե ոչ։ Պատասխանը կարող ես ուղարկել նամակաբերիս2 հետ` հասցեն իմացիր և հանձնիր, անպայման հանձնիր, որ բերի։

Մենք Մոսկվա ենք, պետք է մտնեինք Պետական համալսարան3, բայց այդ համալսարանը հանրակացարան չունի և паек-ներ չի տալիս — դրա համար էլ ժամանակավորապես մտել ենք Արևելյան համալսարանը, որը հանրակացարան ունի և մթերքներ տալիս է բավականաչափ։