Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/39

Այս էջը հաստատված է

Եվ—
երբ նա հանվի—
ես գիտեմ կզգամ ձկան հոտ,
ոնց որ ինձ Հայկոպփայ տան մի!!

Ահա ձեզ այն ցնորքը, որի մասին գրել են դարերով իսկ մեզանում դրել է Տերյանը այնքան քաղցրամեղմիկ երգեր: Դուր չի՞ գալիս։ Ի՞նչ անենք։

Մի՞թե
դեռ ձեր կակուղ հոգում
մշուշե աշո՞ւն է լացկումած
ու ցնո՞րք է ուզում—
հում ծախու
ձեր հոգին գծուծ,
հացկատակ։

Իզուր։
Զուր է ուզում։
Սխալվում է։
Ցնորք չկա։

․ ․ ․ ․ ․ ․

Ի՞նչ սեր, երբ միլիոններն են եկել հանդես — ահա իմ պոեմի իմաստը։ Սե՞ր եք ուզում։ Ինչու չէ. կտամ։ Նույնիսկ անքիթներին, որոնք տվել են կյանքին — «գանգ, քիթ, կոնք)։ Կտամ նրանց անգամ, բայց ոչ ոսկեզօծ էդերին, իմ հոգին, որը կարմիր է ինչպես Հոկտեմբերը, որովհետև ապրել է այդ Հոկտեմբերը իր ամեն մի մասնիկով և ձգտել է պատկերել Հոկտեմբերը «Ամբոխներում», «Ռադիոպոեմներում», «Ամենապոեմում»։