Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/390

Այս էջը սրբագրված է

Այստեղ գրական համարյա թե ոչ մի նորություն։ Էյնշտեյնի մասին5` լույս են տեսել մի քանի գրքեր, բայց թանկ են, հնարավորություն չունեմ գնելու: Ինչքան նայեցի` Շպենգլերի մասին6 նոր բան չկա: Ապագայում, եթե եղավ` կուղարկեմ։ Դեռևս չեմ կարողացել շուրջս նայել, տեսնեմ։ Եթե որոշ տեսակի գրքեր ուզում եք ստանալ — գրեցեք, ես Միսիայի միջոցով կուղարկեմ։

Ես այստեղ տպարան եմ հանձնել բանաստեղծություններիս մի փոքր ժողովածուն` լույս կտեսնի ամսիս վերջերին7. հենց որ լույս տեսավ—կուղարկեմ։

Սրա հետ ուղարկում եմ ձեզ իմ Երկերի ժողովուծուն, 2 հատորի, կստանաք Հախումյանից9:

Խնդրում եմ, սիրելի Մամիկոն Գևորգյան, նամակ գրեք։ Ձեր «նորքի», Երևանի, գրական անցուդարձի — մի խոսքով ամեն ինչի մասին։ Վերոհիշյալ խնդրիս մասին չեք մոռանա Հովհաննիսյանի հետ խոսել։

Ընդունեցեք ամենաջերմ բարևներս,

Ձեր` Ե. Չարենց

Մոսկվաt - <1>922, 1 X

Հասցես` Москва, Армянский пер. № 2. Представительство С. С. Р. Армении, Е. Чаренцу.

Նույնը

17. Տ. ՀԱԽՈԻՄՅԱՆԻՆ

Սիրելի Տիգրան Շահիր1,

Իմ մասին գրած հոդվածդ2, որ ես կարդացի Թիֆլիսում, ինձ բավականին ուրախացրեց. գոհ եմ ընկերական այն «բարի» տրամադրության համար, որ փչում էր հոդվածիդ յուրաքանչյուր տողից։ Լավ է։ Ես արդեն Մոսկվայում եմ գտնվում, բայց սիրտս չի կպչում Մոսկովին,