Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/392

Այս էջը սրբագրված է

18. Տ. ՀԱԽՈԻՄՅԱՆԻՆ

Սիրելի Շահիր,

Երրորդ նամակն եմ ուղարկում1 քեզ — պատասխան չունեմ։ Գոնե առաջինիս մինչև օրս պիտի կարողանայիր պատասխանել, եթե ցանկություն ունենայիր: Ուղարկում եմ ահա այս նամակս էլ քեզ և նամակիս հետ «Տ» համար իմ «Պոեզոզուռնայից». բաժանիր ըստ մակագրություններ <ի> և կարծիքդ գրիր այդ իմ գրքի մասին2, որը ես իմ միակ գիրքն եմ համարում և` առաջին գիրքը Տերյանից հետո։ Ինչևէ, իմ կարծիք<ը> , որպես հեղինակի կարծիք, քիչ արժեք ունի այս դեպքում։

«Նորքին» և «Խորհրդային Հայաստանին» չեմ ուղարկում այդ գրքից, որովհետև ուղարկում եմ Մամիկոնին, քեզ, Չուբարին, Աշոտ Հովհաննիսյանին. կարծում եմ այլևս կարիք չկա խմբագրություններին ուղարկելու։

Մակինցյանին ևս ուզում էի ուղարկել, բայց ասացին, որ նա մոտ օրերս գալու է Մոսկվա. այնպես որ եթե նա պատահմամբ մինչև գրքերս ստացվելը Երևանում լինի—ասա նրան, որ ես չեմ մեղավորը։

Սիրելի Տիգրան Շահիր, ի՞նչ կա Երևանում. ինձ շատ ցանկալի կլիներ տեղեկություն ունենալը։ Մամիկոնին էլ նամակ գրել էի — ոչ մի պատասխան։ Չեմ հասկանում ձեր սաբոտաժը, միթե մարդիկ միմիայն հանդիպելի՞ս են, գուցե քաղաքավարության համար, «բարեկամ» ձևանում։ 0՜, տխուր թյուրիմացություն! Բարձր, դերժավինյան ոճ3 է հարկավոր քեզ քնարերգելու համար, օ, մարդկային ապիկարություն!!! Իսկ դո՛ւ, Բրուտոս4, միթե՞ այդքան շո՞ւտ մարեց նայիրյան քո սրտում լացակումած ձայն<ը> այն «հրաժեշտի զուռնայի», որի ձայնը մինչև օրս դեռ վառ է իմ սրտում և