Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/394

Այս էջը սրբագրված է

միթե ձեր աչքին։ Է, թողնենք, ես էլ կլինեմ պաշտոնական և կխոսեմ «պաշտոնական» բաների մասին:

Հարցը սրանումն է. ես տվել էի «Նորքին» իմ վեպի առաջին մասը2, ընկ. Հովհաննիսյանը եկավ և ինձ հայտնեց. որ I մասը արդեն տպվել է. տվեցի նրան և II մասը, որոնց հանդեպ ի հաշիվ իմ ստանալիք հոնորարի ես վերցրի մեկ միլիարդ ռուբլի ռուսական դրամներով: Սրանով խնդրում եմ որքան հնարավոր է շուտ ուղարկեք ինձ վեպիս երկու մասի հոնորարն ամբողջովին` հանած իմ ստացածը։ I մասը բռնում էր մինիմում 2 տպագրական թերթ, երկրորդը կբռնի մոտավորապես 3, ընդամենը 5 տպագրական թերթ, որի հանդեպ ես պետք է ստանամ 250 ռուբլի ոսկով. այս գումարից ահա հանեցեք իմ ստացած գումարը և մնացածը որքան հնարավոր Է շուտ ուղարկեցեք ինձ Միսիայի հասցեով: Ես մտադրություն ունեմ հունվարի վերջերին գալ Երևան3, բայց այդ հարցը կախված է հոնորարս ստանալուց. մինչև չստանամ չեմ կարող ճանապարհ ընկնել: Ուրեմն, վերջացնելով նամակիս «գործնական» մասը, խնդրում եմ որքան հնարավոր է շուտ ուղարկեք իմ հոնորարը, առանց որի ես ոչ հնարավորություն կունենամ ճանապարհ ընկնելու, ոչ էլ շարունակելու վեպս, որի համար պետք է որ «նորքը» մի փոքր շահագրգռված լինի!!

Քանի՜ անգամ ես գրել և հարցրել էի «Նորքի» մասին— և ոչ մի պատասխան, ամեն օր տասնյակ ընկերներ են գալիս Երևանից — կարծես թե դժվար է նրանց հետ մի նամակ ուղարկել: Խնդրում եմ, սիրելի Մամիկոն Գևորգյան, գրեք, թե ե՞րբ վերջապես լույս պիտի տեսնի մեր «նորքը», որը վախում եմ այնքան ուշանա, որ դառնան աշնանացան!

Հետո իմ «Ասպետականը»4. ո՞ր համարում պիտի տպվի. Աշոտն ինձ ասում էր, որ I-ինում չի լինելու,