ուրեմն` երկրորդո՞ւմ։ Կարծում եմ, որ գոնե որպես հեղինակ իրավունք ունեմ պաշտոնապես հարցնելու և տեղեկություն պահանջելու սրա մասին, եթե չեք ուզում բարեկամաբար գրել։
Մի խոսքով, հույս ունեմ, որ նամակս տեղ հասնելուն պես կուղարկեք ինձ` I. մի երկար նամակ-պատասխան, II. հոնորարս, III. «Նորքը», որին «աչքս քուր կտրավ» սպասելով։ Ես, այսպես թե այնպես, մինչև ձեզանից փող ստանալս դեռ այստեղ եմ, այնպես որ չմոռանաք ինձ «նորք» ուղարկելը, կարծում եմ, որ ինչպես Աշոտն է ասում, մինչև հունվարի մեկը «նորքը» կստացվի — նու, եթե ոչ մինչև մեկը, գոնե մինչև 15-ը!
Ընդունեցեք հարգանքներս և բարևներս, բարևեցեք Սարյանին, Քալանթարին, Միշա Մանվելյանին5 և ընկերներին։ Բարևում է կինս։
Մոսկվա, <1>922. 20 XII
P. S.
Սիրելի Մամիկոն Գևորգյան, |
Ի՞նչ կա Երևանում. միթե դժվար էր ձեզ Աշոտի հետ մի երկու շիշ կոնյակ ուղարկելը, որն ավելի քան կարող էր հարկավոր գալ էս ցուրտ Մոսկովում!, փուչ մարդ եք և փչագույն ընկեր!!! Այնինչ այստեղ է Կարեն Միքայելյանը, մենք ամեն օր հանդիպում ենք, հիշում ենք ձեզ ու մասլահաթ անում ձեր մասին, հիշում ենք լավից֊վատից, երեսներս ցեխովը չենք տալիս մեր բարեկամների հանդեպ։ Կգամ, կիջնեմ մի օր Երևանում— և վա՛յ ձեզ, Մամիկոն Գևորգյան, որ այդպես շուտ եք մոռանում ձեր բարեկտմներին Այստեղ հետաքրքիր