Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/396

Այս էջը սրբագրված է

է հւանքը, մասնավորապես—թատրոնական կյանքը։ Հետաքրքիր են Վախթանգովի և Մեյերխոլդի պաստանովկաները` «Принцесса Турандот» և «Смерть Тарелкина»6. Մի խոսքով բավականին հետաքրքիր է այստեղ, բավականին նորություններ կան դրական ասպարեզում։ Շպենգլերի մասին ևս բավականին գրականություն կա. այնպես որ խոսքս ետ չեմ վերցնում. եթե ուզում եք` ցուցակ ուղարկեք, կամ գրեք, ինչպիսի գրքեր որ ուզում եք ուղարկեմ։

Վերստին ընդունեցեք բարևներս։

Ձեր` Չարենց

Հասցես` Москва, Армянск. пер. д. 2, полномочное представительство С. С. Р. Армении, Е. Чаренцу.

20. Հ. ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Ամենասիրելի Հով. Թումանյան,

Խոըաւղես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ1 և ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին։ Այսօր ժամը չորսին ես Ալեքսանդր Ֆյոդորովիչի հետ մեկնում եմ Երևան, դնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքում մենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան, որը պետք է բխի Ձեր ստեղծագործության, որպես տեղական ստեղծագործության, տրադիցիաներից։ Դառը սրտով գնում եմ այստեղից, ցավելով, որ հնարավորություն չունեմ Ձեզ մոտ լինելու