Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/397

Այս էջը սրբագրված է

և հետևելու Ձեր ամոքմանը, նայիրյան խոսքի ավագ նահապետի ամոքմանը, որից դեռ այնքա՜ն իմաստուն և այնքա՜ն լիքը սպասումներ ունի հայրենի եզերքը։

Սիրելի Թումանյան, ես խորապես հավատում եմ, որ Դուք կառողջանաք, կկազդուրվեք և կնվիրեք մեզ Ձեր «Հազարան բլբուլը», որի մասին լսել եմ ես մանկությունից և սրտատրոփ սպասում եմ կատարմանը։ Ընդունեցեք իմ, Ձեր կրտսերագույն աշակերտի ամենաջերմ հարգանքները, հավատացած եղեք, որ ես Երևանում սրտատրոփ պիտի սպասեմ Զեր վերադառնալուն և պիտի գամ Թիֆլիս` իմ անհուն ակնածանքը բերելու Ձեր վաստակած և իմաստուն կյանքին, որ նվիրել է հայրենի եզերեքին այնքան «շռայլ» ձեռքով հոգեկան բարիքներ ու գանձեր։

Նորից և նորից ցանկանում եմ Ձեզ լիակատար առողջություն, համբուրում եմ Ձեր վաստակած ձեռքը։

Ձեր` Եղիշե Չարենց

Մոսկվա, 1 հունվարի, 1923

21. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

Սիրելի Կարեն,

Նամակդ ստացա1 և շատ ուրախացա։ Ստացա նաև «Вести. Армении»2, անհամբեր սպասում եմ 2 համարին։ Ինչ վերաբերում է Главлит ուղարկած պրովոկացիոն գրությանը3 — այդ հարցը ինձ քիչ է հուզում։ Մանավանդ որ հարկ եղած պատասխանը կտրվի պրովոկատորներին մեր կենտրոնական օրգանների կողմից4։

Մամիկոնին ասի, որ քեղ «Նորք» ուղարկի։ Շուտով կուղարկի։ Ամսիս վերքին լույս կտեսնի «Նորք»-ի 2 համարը5,