Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/399

Այս էջը սրբագրված է

բարևիր մեր կողմից քո Արփենիկ Ավետովնային` հանդերձ ընտանյոք12:

Քո` Չարենց

Հասցես` Це-Ка, կամ Նարկոմպրոս:

<1>923, III 2, Երևան

22. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

Սիրելի Կարեն,

Երկրորդ նամակդ հիմա ստացա և շատ ուրախ եմ. շնորհակալ եմ բարեկամական ուշադրությանդ համար: Եվ իզուր ես դու ինձ մեղադրում, մի նամակ ես ուղարկել եմ քեզ Տիգրան Մուշեղյանի հետ1, մեկն էլ ահա գրում եմ։ «Նորք» հանդեսն արդեն ուղարկված է Միսիային2, երևի մինչև հիմա ստացած կլինես։ Եթե չես ստացել — մի երկու օրից կստանաս։ Մինչև ամսիս վերջը, գուցե ավելի շուտ, լույս կտեսնի 2-րդ համարը. այս անգամ ինքս անձամբ շուտափույթ կուղարկեմ։

Ւնձ շատ ուրախացրեց Բրյուսովի թարգմանությունը: Սաղ օլ: Խնդրում եմ, եթե շուտով լույս չի տեսնելու ձեռագիր, կամ ռեմինգտոնով տպած, ուղարկես:

Այստեղ օրերը տաքացել են արդեն, լավ է. ուրախ եմ, որ եկել եմ. ո՛չ միայն բանիվ կեցցե մարդ, այլև հացիվ!! Լավ կանես, եթե ամառը գաս։ Ի՞նչ ասես, որ չարժե մեր նայիրյան արևը!! Մախլաս։

Սիրելի Կարեն, շատ լավ կանես, եթե շուտ-շուտ նամակ գրես։ Մի քիչ էլ գրես տեղիդ դրական անցուդարձի մասին։ Այստեղ լավ է, հարազատ է, բայց գավառ է: Ուզում եմ գալ գնալ Պետերբուրգ և հաստատվել այնտեղ։ Գալս չեմ փոշմանել, բայց մնալու էլ ցանկություն