Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/401

Այս էջը սրբագրված է

չէ։ Թատրոնում կան երկու լավ ուժեր` Արուս Ոսկանյանը և Փափազյանը. սրանք մի քիչ կյանք են մտցնում տեղիս իրականության մեջ:

Նամակս գրել վերջացրել էի, երբ Մամիկոնը բերեց «Նորքը»7, որ անձամբ քեզ ուղարկեմ:

Ընդունի՛ր, օ Կարենո Միքայելյան, միայն թե Մամիկոնը խնդրում է արժեքը առիթ եղած դեպքում ուղարկես «Նորքի» խմբագրությանը:

Ե. Չար

23. Մ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ

Սիրելի Մամուն իշխան,

Խնդրում եմ եթե կարելի է այսօր, կամ ծայրահեղ դեպքում վաղը մաքրես իմ մնացած հաշիվը, կոպեկ չունեմ և մեկ էլ ոտքիս պատճառով 3 օր է տանը պառկած եմ և չգիտեմ, թե երբ վեր կկենամ։ Արդյո՞ք տվել ես Աշոտին էն գրությունս1. եթե չես տվել, էսօր մի կերպ տուր, որ վաղը գոնե կարողանամ փող ստանալ։

Չարենց

<1923>

24. Մ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ

Սիրելի Մամիկոն,

Շատ ցավում եմ, որ գալուցս առաջ չկարողացա տեսնվել հետդ և մանավանդ իմանալ կարծիքդ վերջին ժողովածուիս1 մասին։ Ինչևէ: Դու չկարողացար մոտս գալ, երևի ժամանակ չունեիր, իսկ ես էլ հիվանդանոցից ուղիղ կառք նստեցի և կայարան գնացի: Այստեղ ես հասնելուս պես տեղավորվեցի Զակկրայկոմի կուսակցական