Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/405

Այս էջը սրբագրված է

վորվի՞ արդյոք, և ինչո՞վ, և ե՞րբ —անհայտ է ինձ, պոետիս, — բայց մի բան ես զգում եմ, պարզ է ինձ համար. ինչով էլ որ բեղմնավորվի սրանից հետո իմ Նայիրյան ռոմանտիզմից ազատագրված հոգին — բերքը ավելի բարձր, ավելի֊ավելի լիքը ու հասուն կլինի, քան առաջվանը. ռոմանտիզմը, ինչ գույնի էլ նա լինի, մանկական է, երեխայական հասակը բնորոշող, ինչպես կրոնը մարդկային հասարակությունների զարգացման մեջ,— կամ ընդհակառակը՝ ծերության, մայրամուտային գոյավիճակի արդասիք է (որ վերջին հաշվով միևնույնն է, երեխան և ծերուկը քչով են տարբերվում իրենց հոգեկանում)— ուրեմն, սիրելի Մամգուն, կեցցե կոնկրետ, պոզիտիվ վերաբերմունքը դեպի կյանքը, — մի վերաբերմունք, որ լուրջ է, ինչպես հարկ է լինել ամեն մի հասակն առած մարդու—եթե միայն այդ մարդը առողջ է ու կենսունակ և իրեն կապված է զգում վերելքի ճանապարհին գտնվող, հաղթող դասակարգին։

                        Թուղթ չորրորղ և վերջին                   
  Ասածներիցս պարզ պիտի լինի, թե ինչու ես չեմ կարող շարունակել «Երկիր Նայիրին». նրա ժամանակն անցավ։ Ես օրգանապես արդեն հեռու եմ այդ ամենից — և իմ առաջ հիմա, դեռևս մշուշանման, ուրվագծվում է մեր, մարդկային, համամարդկային այսօրվա կոնկրետ կերպարանքը և ապագա կենցաղը (սովետական կարգեր + ամերիկանիզմ)—այդտեղ է ահա, որ նոր հյութեր պիտի գտնի (եթե միայն նրան վիճակված է գտնել)— իմ ստեղծագործական կարողությունը։ .  .  .  ·  ·  ·  ·  ·  ·  ·  ·  ·  ·  ·  ·  ·  ·  ·  ·  ·  ·  ·  ·  ·       
  Էսպես։ Սրանով վերջացնենք։ Մոսկվայում ձանձրացել եմ, բայց Հայաստան չեմ ուզում գալ. կուզեի գնալ Եվրոպա, գնալ Ամերիկա. գոնե աչքերով հաղոր֊ 405