Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/407

Այս էջը սրբագրված է

տեսակետից, ինչ նշանակություն որ կարող էր ունենալ անդրկովկասյան կենտրոնական հիմնարկի պատվերը, իսկ գործը, իմ խորին համոզմունքով, արժանի է դրան։ Մի խոսքով, եթե Դուք հավանեք իդեան, կարող եք գրել կամ հեռագրել Uահակին, որպեսզի նա Ձեզ ուղարկի գործի լուսանկարը (ինքը Հալաբյանն այդ չի կարող անել, որովհետև դրա համար առանձին լուսանկարիչ է հարկավոր), որը և ստանալուց հետո Դուք կարող եք հավանություն տալ գործին կամ մերժել, ըստ Ձեր հայեցողության, նայած գործի իսկական արժեքին։

Ընդունեցեք կոմունիստական բարևներս.

Ձեր` Չարենց

Մոսկվա, <1>924, 8 III

27. Ալ. ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻՆ

Հարգելի Ալեքսանդր Ֆյուդորովիչ,

Ես ահա 2 ամիս է Երևանում եմ, Եկայի տրամադրության տակ1. լավ է, աշխատանքն ինձ հետաքրքրում է, բայց մոտենում է սեպտեմբերը, և ինձ հարկավոր է որոշել հետագա անելիքս։ Ւնչպես գիտեք, ինչպես ես Ձեզ հայտնել էի դեռ Մոսկվայում2, իմ ցանկությունն է գնալ արտասահման3 և իմ այդ ուղղությամբ ունեցած բոլոր հույսերը հիմնվում են միմիայն Ձեր դեպի ինձ ունեցած բարի տրամադրության վրա։ Երևանից այդ ուղղությամբ ես սպասելիքներ չունեմ, չնայած որ ավելի քան հավատում եմ Ընկ. Աշոտ Հովհաննիսյանին նույնպես բարի տրամադրությանը դեպի ինձ. չեմ կարծում, որ նա մենակ կարողանա այստեղ Ցեկայում կամ Սովնարկոմում հաջողացնել ինձ արտասահման ուղարկելու