Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/409

Այս էջը սրբագրված է

28. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

Սիրելի Կարենոյ,

Նախ`

Վրաստանի Թիֆլիս մայրաքաղաքից և ինձանից, Եղիշե Չարենցից—ողջույն շատ:

Ապա` իմ մասին: Գալիս եմ նայիրյան քաղցր երկրից. մնացել եմ հոս քիչ մր գործ ունենալուս պատճառով1. կգամ մի շաբաթ անց:

Երևանում տեսա Ասքանազ Մռավյանին2. պատմեց այդտեղի, այսինքն ДКСА֊-ի նորությունների մասին-շատ ուրախ եմ. լիահույս եմ, որ ասկե ետքը անիկա կկրկնապատկե իր գործունեությունը։

Զուր Հայաստան չեկար։ Ստուդիան Երևանում3 թեկուզև չունեցավ նյութական աջողություն, սակայն անոր ունեցած բարոյական հաղթանակը հույժ նկատելի էր։ Լավ է. Մռավյանն ասավ, որ ԴԿՍԱ-ի հասույթի որոշ տոկոսը Ստուդիային տրվելու է. ուրախ եմ և հայտնում եմ ուրախությունս քեզ, կարծում եմ, որ դու ևս, օ մեծդ Կարենոյ, կուրախանաս:

Երևանում հանդիպեցի Լևոն Փուղուլյանին4. տվեց ուղարկածդ լուսանկարները. ուրախ եմ, բայց կիսով չափ միայն, քանզի չէիր կատարել խոստումդ և նկարները չէիր մեծացրել, կարծում եմ, որ քեզմե անկախ պատճառով ատիկա ատանկ եղած է։

Երևանում ես այս ամառ բավականին աշխատեցի. վերջացրի իմ «Երկիր Նայիրին»5, որ ինձ հույժ ուրախացրեց։ Տպվելու է «Նորքի» 5-րդ գրքում։

Հիմի գանք քեղի։ Դո՞ւն ինչ կենես, ով մեծդ Կարենոյ. լուր չունիմ քեզմե, լսած եմ միայն, որ ամառանոց գացեր ես։ Կարծում եմ, որ հիմ<ա> արդեն Մոսկով շահարում կլինես և անձնվիրաբար անցած քո