Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/41

Այս էջը հաստատված է

լինեն վրիպումներ—աշխատենք շտկել սխալը և ոչ թե ցանկանանք խեղդել նրան տեղնուտեղը՝ հանուն (տվյալ դեպքում) «Ավետարան գործարանի» և էլ չգիտեմ թե ի՞նչ վայրենի-թյուրիմացության...

Ահա այս- pro domo sua.

P. S․Պատասխանս գրել հանձնել էի «Պայքար»-ին, բայց նրա տպագրությունն հետաձգվեց։

Օգտվելով առիթից կուզեի մի երկու խոսք ասել ընկ․ Կարինյանի «հոդվածի» մասին14։ «Մուրճ»֊ի հայհոյանքներին15 ես չեմ պատասխանի։ Միայն մի հարց ունեմ տալու նրա «գրախոսականները» թխող Վշտունուն. չէ՞ր կարելի իմանալ, թե նա ո՞ր լեզվի միջոցով է ուսումնասիրել «մարքսիստական դիալեկտիկան»16, որի անունից այնքան հոխորտում է նա։ Ապա հարկադրված եմ հայտնել, որ «Պոեզոզուռնայիս» մասին գրած «գրախոսականն» անգամ պլագիատ է, բառացի գրագողություն Պ. Մակինցյանից17 (տե'ս նրա փոքրիկ «ակնարկը» «Պոեզոզուռնայի» մասին Թիֆլիսի «Կարմիր աստղում»)։

Դառնացած սրտով ես պիտի ասեմ, որ րնկ. Կարինյանի պագրոմային հոդվածը ինձ ավելի քան զարմացրեց։ Հոդվածի ամեն մի տառում այնքան հոխորտալով իմ «գռեհկությունների» դեմ, նա, որ որպես քննադատ պետք է ավելի նրբակիրթ լիներ «պրովինցիալի» նկատմամբ, թույլ է տալիս իրեն նվաստիս հասցեին այնպիսի մի «ոճ» բանացնել, որ Վշտունուն միայն կարելի էր ներել։

«Տգետ», «կապիկ», «գռեհիկ», «մաուզերիստ»18— ահա նրա «քննադատական» լեքսիկոնը։ Եվ ապա փաստացի անճշտություն. ասել Տերյանի երգը «թքոտ» է դա դեռ չի նշանակում թքել Տերյանի վրա... Հարկավոր