Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/410

Այս էջը սրբագրված է

պաչոտնի գվորնիկի ազգաշեն պաշտոնիդ6. ուստի լսիր, ո՜վ դու Կարենոյ, օղլուշաղս գալիս է ի Մոսկով7. լուր ունիմ, որ իմ սենյակում8 ինչ-որ վարժապետներ բնակել են. եթե դրանք մինչև օրս էլ շարունակում են այնտեղ բնակել—խնդրում եմ իսկույն դատարկես սենյակս, որպեսզի կինս հոն բնակի. ես ալ մեկ շաբաթեն արդեն հոդ ըլլալու եմ:

Հետաքրքիր է` սկսե՞լ եք արդեն սենյակների ռեմոնտը, թե ոչ. եթե մինչև գալս սկսեք, խնդրում եմ չմոռանաս սենյակիս պատը հաստացնել տաս: Էսքան։ Լուր ունեմ նաև, որ գալուս երկրորդ օրը ավազակները ջարդել են սենյակս, բայց մեծ տարակուսանքի մեջ եմ, թե ի՞նչ են արդյոք թողել սենյակում, եթե գրպաններից բան-ման մնացել է` խնդրեմ քո սեյֆերում պահես, որ գալուս հանձնես զիս... էսքան։

Ընդունիր բարևներս, հարգանքներս Արփենիկ Ավետովնային։

Քո` Չարենց

<1>924, 6 IX, ի ք. Տպիլիսի, Վրաստան

29. Աշ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Սիրեփ Աշոտ Հովհաննիսյան,

Ես այստեղ արդեն վերջացրի գործերս, թղթերս ստացա, գնում եմ Մոսկվա։ Այնտեղից ամսվա վերջին երևի կճանապարհվեմ արտասահման1։ Մոսկվայից շուտ մեկնելս կախված է վիզայից, այսինքն Սահակից2. որքան նա շուտ հանեց այն, այնքան շուտ կգնամ։ Մարշրուտս3 մոտավորապես այս է` Մոսկվա, Բեռլին, Փարիզ, Լոնդոն, Նյու-Յորք, 2—3 ամիս Ամերիկա, հետո ետ` Իսպանիա, Իտալիա, Պոլիս, Բաթում. այսպես է իմ ծրագիրը,