Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/414

Այս էջը սրբագրված է

կանների» հետ. խեղճ, ծեծված, ստվերային գոյություներ են դրանք, որոնց աչքերում սարսափն ու քծնությունը պսպղում են ու հայցում, հայցում, հայցում... Երբ նոր էի եկել մի երկու թերթի խմբագիրներ մոտս եկան և տվին այնպիսի իդիոտային հարցեր, որ ես չգիտեի ի՞նչ պատասխանեի... օրինակ Նոր լուրի»7 խմբագիրն հարցնում էր, թե հա՞յ է արդյոք պ. Մյասնիկովը, թե... հայ կձևանա — Կամ' կա՞ն արդյոք Ռուսիո մեջ հայեր, որ…. պետական խոշոր պաշտոններ կվարեն — Եվ այս պես շարունակ։ Այս մեծապատիվ խմբագիրների հարցուփորձում մեծ տեղ էր բռնում... Պ. Մ ակինցյան ր. ի՞նչ կընե, պաշտոնի վրա՞ է, թե չէ, անիկա համարում ունի՞, թև չէ և այլն և այլն և այլն... Եվ մի բան, որ ապշեցրեց ինձ, դա այն է, որ այդ խմբագիր կոչեցող պարոնները ամեն ատ արրական գաղափար անդամ չունեն խորհրդային իշխանության կազմության մասին, օրինակ, ոչ մի կերպ չեն հասկանում. թե ի՞նչ է Տիկըտ և ի՞նչ է Սովնարկոմը, և նման տարրական բաներ։ Մի խոսքով մի երկու նման խմբագիրներ» մոտս եկան, ես որոշ տեղեկություններ տվի, բայց միայն «Ժամանակ> թերթը տպեց իմ ինտերվյուի մի չնչին մասը9, էն էլ բավականին խեղաթյուրված, իսկ «Նոր լուր» և «Ավետիս»^ թերթերը Շահվերդյանին հայտնել էին, որ չեն կարող, դժբախտաբար, «իրենց թերթերը զարդարել» իմ ինտերվյուով, որովհետև... ոստիկանությունը արգելած է։ — «Նոր լուրի» խմբագիրը ինձ մոտ ևս եկավ և հայտնեց միևնույնը, մի խոսքով այստեղ ինձ ընդունեցին, իբր պոլշևիկյան ագենտ»֊ի, և ես հպարտ եմ այդ բանի համար.. Ես, իհարկե, ամեն տեղ և տմենքին հայտնում եմ. որ ճանապարհորդում եմ իբր գրականագետ և ոչ մի միսիա» չունեմ ու ոչ մի հիմնարկության կողմից չեմ